Հայաստանի իշխանությունը միայնակ է թողել Արցախը. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի իշխանությունը միայնակ է թողել Արցախը՝ չայցելելով Արցախ: Մենք Արցախը միայնակ չենք թողնում, Արցախը մեր հայրենիքն է, և ամեն ինչ կանենք, որ Արցախը չհայտնվի Ադրբեջանի կազմում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ բոյկոտում են ԱԺ նիստերը և մեկնում են Արցախ:

Անդրադառնալով Արցախի դրոշը Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում տեղադրելու վերաբերյալ քննադատություններին՝ Մամիջանյանը նշեց. «Արցախի դրոշն ինքն իրենով դարձել է Հայաստանի արժանապատվությունը վերադարձնող շարժման սիմվոլ, այն արդեն իսկ ծածանվում է Հայաստանի տարբեր մարզկենտրոններում, մեծ ու փոքր քաղաքներում»:

Պատգամավորը հավելեց, որ Արցախի դրոշը պայքարի սիմվոլն է և ոչ բուն պայքար. «Թող այս իշխանությունները մտածեն՝ էդ ի՞նչ Հայաստան են սարքել, որ հարց է՝ արդյոք կհաջողվի այս կամ այն քաղաքում Արցախի դրոշ տեղադրել, թե չէ: Թող մտածեն՝ այդ ի՞նչ Հայաստան են կառուցել, որ Հայաստանի այս կամ այն քաղաքում Արցախի դրոշ տեղադրելը ձեռքբերում  կարող է դիտարկվել: Բնականաբար պայքարը դրոշի շուրջ լինել չի կարող, դա ընդամենը խորհրդանիշ է»:

Արձագանքելով իշխանության հայտարարություններին, թե Արցախ այցելելով՝ ընդդիմադիրները վտանգում են Արցախի քաղաքացիներին՝ Մամիջանյանը նշեց. «Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ, իշխանության մոտ իրենց լինելով, որ իրենց, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի արշալույսին ավելի շատ զոհեր, գերիներ ու տարածքային կորուստներ են լինում, քան մինչ այդ՝ 30 տարվա ընթացքում»։

Մանրամասները՝ տեսանյութում: