Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից հեռացրեց Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:16
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից հեռացրեց Արցախի դրոշը, որը տեղադրել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, երբ տխմարաբանությունը դառնում է հանապազօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու էս դրոշը դնել ԱԺ ամբիոնին: Դնել այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ էս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն ու էս դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն, Հայաստանի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն զբաղված են եղել միայն մի բանով՝ թալանով»,-նշեց Ալեքսանյանը:

«Գան էստեղ, պոպուլիստական ելույթներ ունենան, թե իբր իրենք Արցախ պահող են, թե իբր Հայաստան պահող են ու մտահոգներ են, բայց իրականում 30 տարի այդ նույն բառերը գոչելով՝ ուղղակի հարստացնել սեփական գրպանները և սեփական ընտանիքների գրպանները։ Անել այնպես, որ մի հասարակ մաքսավոր, էս վերջերս անցում է քրեական գործով, ունենա միլիոնավոր դոլարների ունեցվածք, 20 բնակարան Երևանի կենտրոնում։ Ես վստահ եմ՝ Արթուր Ղազինյանն այստեղից շատ հպարտ կեցվածքով դուրս է եկել, նստել է իր 300 հազար դոլարանոց մեքենան ու գնացել է Արցախը փրկելու ու պաշտպանելու, նույնը երևի Սեյրան Օհանյանը ու մնացածը, էլ չեմ խոսում Սերժ Սարգսյանի մասին։

Ես վստահ եմ, եթե ՀՀԿ-ն, օրինակ, այստեղ տեղադրեր Բադեն-Բադեն քաղաքի խորհրդանիշը, Սերժ Սարգսյանը շատ ավելի հաճույքով կնայեր էս նիստը, որովհետև Արցախի նախկին նախագահներն ու պաշտոնյաները՝ Արցախից եկած, Հայաստանում զբաղված են պոպուլիզմով, բացահայտ ու բացարձակ պոպուլիզմով։ Զբաղված են սին քարոզով, որը ոչինչ չի տալիս։

Երբ որ մարդկանց հարցնում ես՝ առհասարակ ձեր առաջարկը ո՞րն է, ի՞նչ անի իշխանությունը, միակ պատասխանը եղավ Գեղամ Մանուկյանի՝ հանրայինի եթերում բաժակ ջարդելը։ Ուրիշ պատասխան էս մարդիկ պարզապես չունեն։ Եվ ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում չտրվել այս դատարկ պոպուլիզմին, որով զբաղված է հիմա ընդդիմությունը»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: