Պահանջում եմ Փաշինյանից սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը՝ անհեռատես քայլերի համար. Գուրգեն Արսենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

«Ընդդիմադիր պատգամավորների Արցախ մեկնելը ՀՀ իշխանությունների՝ խաղաղության օրակարգի ամրապնդմանն ուղղված ջանքերի տորբեդահարման ակտիվ փորձ է»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ընդգծելով, որ նրանց գործողությունները հղի են լուրջ վտանգներով ՀՀ-ի համար:

«Պահանջում եմ ՀՀ գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից վերանայել այն սկզբունքները և այն այն աշխատանքային գործիքակազմը, որը կիրառվում է Հայաստանի և Ղարաբաղի հանրապետությունների մեջ իրականացվող գործընթացներում։

Պահանջում եմ նաև, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը՝ իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետևանքների առումով, որովհետև, եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, Հայաստանի Հանրապետության՝ որպես երկիր լինելն է դրվում վտանգի տակ։

Պահանջում եմ մեր քաղաքական թիմից՝ կոշտացնել դիրքորոշումները, պահանջում եմ ԱԱԾ-ից՝ հասկանալ ինչ են անում և ուր են տանում այս գործողությունները, որովհետև մենք պատասխանատու ենք ՀՀ ժողովրդի առջև։ ՀՀ ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ։ Մենք չպետք է թույլ տանք որևէ արկածախնդիր քաղաքական թիմի կամ արկածախնդիր ղեկավարների՝ խաղալ ՀՀ անվտանգության հետ։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ժողովրդին նոր սպանդի տանելու հնարավորություն ընձեռվի։ Հայաստանի քաղաքականության ղեկավարությանը սթափության կոչ եմ անում»,- նշեց Արսենյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: