Փարիզի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ հարցին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիան հիշեցնում է իր լիակատար հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպես է Ֆրանսիան տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան։

«Ֆրանսիան հիշեցնում է իր լիակատար հանձնառությունը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբում համանախագահ՝ նպաստելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հումանիտար հարցերում առաջընթաց գրանցելու համար, շարունակում է աջակցել սահմանների սահմանագծման աշխատանքներին, տարածաշրջանի ապաշրջափակման, ժառանգության պահպանման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։

Այդ նպատակով ս.թ. փետրվարի 4-ին Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է կազմակերպվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ»,- այս մասին ասված է Ֆրանսաիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում։

Հայտարարության մեջ նաև տեղեկացվում է, որ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Երևանում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավորվը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են ՌԴ-ի հետ համագործակցել այդ ձևաչափում։

 

Տաթև Ֆռանգյան