ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են ՌԴ-ի հետ համագործակցել այդ ձևաչափում․ Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են ՌԴ-ի հետ համագործակցել այդ ձևաչափում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի գործունեությանը կամ ապագային, ես չգիտեմ՝ ինչ կլինի հետագա ճակատագիրը։ Այս խմբի ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ռուսաֆոբ մոլեգնությամբ, փորձելով չեղարկել այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ ասելով, որ չեն շփվի այս ձևաչափով»,- հայտարարել է Լավրովը՝ նշելով, որ դա նրանց ընտրությունն է։

«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ընդհանուր առմամբ Անդրկովկասի շահերը, եթե նրանք պատրաստ են զոհաբերել այս դեպքում հայկական կողմի շահերը, դա նրանց ընտրությունն է»,- հայտարարել է ռուս նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան