ԵՄ-ում կոնսենսուս չկա ռուսական նավթի էմբարգոյի վերաբերյալ․ FT

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ անդամ մի շարք պետություններ դեմ են Ռուսաստանից նավթի էմբարգոյին։ Այս մասին Financial Times-ին պատմել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ չնշելով, սակայն, թե որոնք են այդ երկրները։

Պաշտոնյայի խոսքով՝ երկրների համար, որոնք մյուսներից ավելի շատ են կախված ռուսական նավթից, հրաժարումն ավելի դժվար կլինի թե՛ տեխնիկապես, թե՛ քաղաքական առումով։

Ավելի վաղ՝ մարտին Reuters-ը գրել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի նախապատրաստման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ռուսական նավթի էմբարգոն։ Գործակալության տվյալներով՝ Բալթյան երկրներն են պնդել նման միջոց կիրառելու հարցում, սակայն Գերմանիան՝ Եվրամիությունում ռուսական նավթի ամենախոշոր գնորդը, դեմ է արտահայտվել։

Ապրիլի 5-ին էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ ԵՄ-ն աշխատում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի ուղղությամբ, որը կարող է ներառել Ռուսաստանից նավթի արտահանման արգելք։

Էմմա Չոբանյան