Վրաստանին փոխանցվել է ԵՄ-ին անդամակցելու դիմումի վերաբերյալ հարցաշարը
Քաղաքականություն
11.04.2022 | 14:58Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը հարցաշար է հանձնել Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ. տեղեկացնում է 1tv.ge-ն։
Հարցաթերթիկների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում։
Հարցաթերթիկը Վրաստանի հետ միասին փոխանցվել է նաև Մոլդովային։