Շահումով խաղեր խաղալու մեջ անչափահասների մեծ ներգրավվածություն կա. Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Բուքմեյքերական հաշիվներն այսօր  հնարավոր է լիցքավորել 3 եղանակով, կանխիկ, բանկային քարտից և էլեկտրոնային դրամապանակից։

Նախագծով առաջարկվում է օրենքն ընդունելուց 10 օր հետո հանել բուքմեյքերական հաշիվը կանխիկ ձևով լիցքավորելու տարբերակը։ Այնուհետև 6 ամիս հետո հնարավոր չի լինելու նաև էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել բուքմեյքերական հաշիվները։ Այսինքն՝ օրենքն ընդունելուց 6 ամիս 10 օր հետո քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել միայն անկանխիկ եղանակով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ ընդգծելով, որ շահումով խաղեր խաղացողների թիվը 2018-2020 թթ. ընթացքում 18.093-ից դարձել է 44.082, ինչը, ըստ պատգամավորի, բավականին մտահոգիչ և սարսափելի ցուցանիշ է:

Նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանն արձագանքեց՝ նշելով, որ 2018 թվականից խաղացողների թվի աճը պայմանավորված է նաև նրանով, որ մարդկանց մեծ մասը սկսել է սոցիալական հարթակներում ժամանակ անցկացնել, նաև դեր է խաղացել բուքմեյքերական գրասենյակների փակումը: «Նախկինում, երբ ֆիզիկապես այցելում էին բուքմեյքերական գրասենյակ, մեկ օգտահաշվից բազմաթիվ քաղաքացիներ էին մուտք անում և խաղադրույքներ կատարում»,- նշեց Վարդանյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ շահումով խաղեր խաղալու մեջ անչափահասների մեծ ներգրավվածություն կա, քանի որ նրանք զարտուղի ճանապարհներով օգտահաշիվներ են բացում, և վստահեցրեց, որ նոր նախագիծը կանխարգելող նշանակություն կունենա. «Երբ խաղադրույքների կատարումը բանկային համակարգի միջոցով լինի, այս հարցը կփակվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: