Հայտնաբերվել է հանցագործության համար հետախուզվողը

Լուրեր

15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
Բոլորը

Թեղուտ գյուղի բնակչի նկատմամբ՝ դեռևս 2019թ. փետրվարին սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական մեծածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման մեջ գտնվող անձը, ով Հաղարծին բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1984թ.:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու հարցը մեղադրյալի մասնակցությամբ կրկնակի քննարկելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. փետրվարի 20-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, մի խումբ անձինք, Իջևան-Դիլիջան-Սևան մայրուղուց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենք տանող ավտոճանապարհին, ապօրինի պահվող 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակահերթ էին արձակել Տավուշի մարզի՝ 1979թ. ծնված բնակչի կողմից վարվող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել այն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ վերջինիս փախուստի դիմելու արդյունքում, հանցագործությունն ավարտին չէին հասցրել և դիմել էին փախուստի:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել էին մի խումբ անձինք, կատարվել էին ծավալուն քննչական գործողություններ, նշանակվել էին դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 33 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճներ, դատարկ պահունակ և երկու հատ գնդակ:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էին միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, որոնցից մեկը, ով Դիլիջան քաղաքի՝ 1988թ. բնակիչ է, հայտնաբերվել էր և նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել էր կալանավորումը: Նախաքննության ընթացքում նշված անձին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձին օժանդակել), նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Մասնակիցներից մյուսին, ով Հաղարծին բնակավայրի բնակիչ է, հաջողվել էր թաքնվել. վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին, և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել էր կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: