Երկու օրում՝ 12 ՃՏՊ. ոստիկանության հաղորդագրությունը

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ապրիլի 8-ին, ժամը 15.30-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

***
Ապրիլի 7-ին, ժամը 22.05-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 11.25-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 13.50-ին, Երևանի Ռոստովյան և Երկաթուղայինների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մինի Կուպեր» մակնիշի մեքենաներ. «Մինի Կուպերի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 20.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 7-ին, ժամը 21.00-ին, «Հոնդա» մոպեդը Երևանի Մինսկի փողոցում ենթարկվել է ինքնավթարի. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջվել. 27-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Շկոդա» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Շկոդան» բախվել է ճանապարհի արգելապատնեշին. «Շկոդայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Մերսեդեսի» վարորդի ինքնությունը պարզելու, նրան և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 09.50-ի սահմաններում, «Ֆորդ Էսկորտ» մակնիշի մեքենայի վարորդը Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է «Հոնդա» մակնիշի մեքենայի, որն էլ իր հերթին բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայի: «Հոնդա» և «ՎԱԶ-2109» մեքենաների վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի և Չայկովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «Լադա-99» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 104,9-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 21-010» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. վարորդները և «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: