Միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ ՄԽ նախագահության մանդատի շրջանակում․ Միրզոյան-Լավրով ասուլիսի մանրամասները

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,
Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ,

Առաջին հերթին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սերգեյ Վիկտորիին՝ Մոսկվա այցելելու հրավերի համար:

Հատկանշական է, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են երկու հիշարժան տարեթիվ․ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Սա շատ լավ հնարավորություն է՝ ամփոփելու համատեղ անցած ճանապարհի արդյունքները, նախանշելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշները։

Ակնհայտ է, որ մեր քննարկումներն ընթացել են հենց այս լույսի ներքո։ Ավանդական բաց և վստահության մթնոլորտում քննարկվել են երկկողմ դաշնակցային հարցեր, միջազգային և տարածաշրջանային օրակարգի լայն շրջանակ և, իհարկե, առաջին հերթին՝ մեր տարածաշրջանում և, ընդհանուր առմամբ՝ աշխարհում անվտանգությանը վերաբերող հարցեր։

Երկուստեք արձանագրել ենք, որ վերջին տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերությունները հասցվել են դաշնակցային համագործակցության ամենաբարձր մակարդակին, որն աչքի է ընկնում իր կայուն ռազմավարական բնույթով։

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել մեր սերտ համագործակցությանը ՀԱՊԿ շրջանակներում, որտեղ ներկայումս նախագահում է Հայաստանը, ինչպես նաև ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպություններում։ Գոհունակությամբ արձանագրել ենք մեր երկրների դիվանագիտական ​​ծառայության մարմինների սերտ գործընկերությունը, որի հետագա խթանմանն է միտված ԱԳՆ-ների միջև ստորագրված խորհրդատվությունների երկամյա ծրագիրը։

Մեր հարաբերությունների օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ-ռուսական համագործակցությունը պաշտպանական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Ուստի, մենք պատշաճ ուշադրություն ենք դարձրել այս ոլորտներում բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրագործման ընթացքի վերաբերյալ քննարկումներին, մտքեր ենք փոխանակել այն թեմաների շուրջ, որոնց իրականացումը կծառայի մեր երկրների շահերի պաշտպանությանը։

Դրական լույսի ներքո քննարկել ենք մեր ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար առկա մեխանիզմների` ռազմատեխնիկական համագործակցության և տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:

Հարկ է ընդգծել, որ, բնականաբար, այս ամենին համապատասխան դինամիկա են հաղորդում իրենց ինտենսիվությամբ աչքի ընկնող բարձրագույն մակարդակներում հանդիպումներն ու շփումները։ Ինչպես գիտեք, առաջիկայում նախատեսովում է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Ռուսաստան, որին, իհարկե, մենք պետք է պատշաճ կերպով նախապատրաստվենք։

Հարգելի՛ գործընկերներ,

Իմ այցն ընթանում է այն պայմաններում, երբ մեր երկրների բարձրագույն ղեկավարության քննարկման հիմնական թեման Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն է։ Առաջին հերթին, իհարկե, դրանք այն գործողություններն են, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հումանիտար ճգնաժամի հասցնելուն։ Դա ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում գտնվող գազատարների հատվածում «վթարն» է։ Դա հրադադարի ռեժիմի մշտական ​​խախտումներն են, որոնցից վերջինը, աշխարհաքաղաքական այլ իրադարձությունների ֆոնին, մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն էր Լեռնային Ղարաբաղ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ։ Դա, իհարկե, «միջանցքային թեմատիկայի» մշտական արծարծումն է, որը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը տանող գործընթացի վրա։ Դա Լեռնային Ղարաբաղում միջազգային կառույցների գործունեության փաստացի արգելափակումն է։ Դա Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած իրենց զինված ուժերի ստորաբաժանումները դուրս բերելուց հրաժարումն է։ Իհարկե, մեր այսօրվա քննարկումների ամենակարևոր մասը նվիրված էր հենց այս խնդիրներին։

Կցանկանայի ևս մեկ անգամ ընգծել, որ Ռուսաստանն առանցքային դերակատարություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի կասեցման գործում։ Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կոչված էր լինելու սադրանքների կանխարգելման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման գործոն և պայմաններ ստեղծելու բնականոն կյանքի վերականգնման համար։ Բարձր ենք գնահատում նաև Ռուսաստանի շարունակական միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Մենք նաև բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարմանը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի հանձնառությունը բոլոր պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական է մնում ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը, ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանության հարցը և այլն։

Ելնում ենք նրանից, որ միայն խաղաղ բանակցությունների միջոցով կարելի է հասնել այնպիսի լուծման, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասին։ Այստեղ պետք է ընդգծել մեր համատեղ քայլերը՝ ուղղված հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծմանը, ինչպես նաև մյուս բոլոր ուղղություններով։

Ես նաև ներկայացրել եմ հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այս առումով վերահաստատել եմ միջազգային հանրության կողմից ստացված մանդատի համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարևորությունը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սերգեյ Վիկտորիին հյուրընկալության և բովանդակալից երկխոսության համար։ Եվ իհարկե, Սերգեյ Վիկտորի, մենք սպասում ենք Ձեզ Երևանում, Ձեզ հարմար ժամանակ։

Հարց․ Կցանկանայի իմանալ Ձեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հետագա գործունեության և առաջնահերթությունների վերաբերյալ։ Ե՞րբ կարելի է ակնկալել համանախագահության գործունեության ակտիվացում։

Եվ, ինչպես հայտնի է, մարտի 24-ին Ադրբեջանը, անտեսելով եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, խախտել է շփման գիծը և ներխուժել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, մասնավորապես՝ Փառուխ գյուղ և դրա շրջակայք։ Չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարարության և այլ միջազգային կոչերին՝ ադրբեջանական ուժերը դեռ չեն վերադարձել իրենց ելման դիրքեր։ Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում ռուսական կողմից ադրբեջանական ստորաբաժանումներին իրենց ելման դիրքեր վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման միջադեպեր բացառելու համար՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ավելի քան 400 մարդ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։

Պատասխան. Նախ և առաջ՝ Փառուխ գյուղ ներխուժման, ստատուս քվոյի խախտման և ռուսական խաղաղապահ զորախմբի մասին. Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն և մարտի 23-ի դրությամբ իրավիճակը: Ինչպես նշեցի, խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Կրկնում եմ՝ մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի կատարել իր կարևորագույն գործառույթը, կարևորագույն առաքելությունը՝ ապահովելու և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ապա, իհարկե, աշխարհում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը: Այնուամենայնիվ, ինձ որոշակի այլ լուրեր են հասնում՝ հաշվի առնելով այն շատ կոնկրետ ազդանշաններն ու տեղեկությունները, որոնք ես ստացել եմ համանախագահներից և բազմաթիվ այլ երկրներից, ես կցանկանայի հաստատել, որ չնայած ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ Մինսկի խմբի նախագահությունը դադարել է գոյություն ունենալ, որ նրանք զբաղվելու հարց չունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս չկա, Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածաշրջան այլեւս գոյություն չունի, չնայած այս ամենին, միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը պետք է նշեմ, որ շատ հուսադրող է։

Շնորհակալություն։