Ահազանգեր՝ Երևանի «Ռոսիա մոլ», «Մետրոնոմ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին. (թարմացված)

Լուրեր

26.04.2024 | 19:30
Դուռ է բացվում Ադրբեջանի զորքի համար, որ անցնեն ՀՀ տարածք․ կորպուսի հրամանատարը ո՞նց է գիշերը քնում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կատարի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին
26.04.2024 | 19:18
Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
26.04.2024 | 19:08
Ավտոբուսով ոստիկաններ են բերվել Լեո-Պարոնյան խաչմերուկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:00
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
26.04.2024 | 18:46
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
26.04.2024 | 18:24
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 18:23
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
26.04.2024 | 18:17
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
26.04.2024 | 18:16
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 18:09
Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով
26.04.2024 | 18:07
Շոլցը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին, ԱՄՆ-ը Կիևին թույլատրել է իր հրթիռներով հարվածել Ղրիմին․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 17:58
Մեկնել է Բաքու, հանդիպել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ․ պետական դավաճանության մեղադրանքով 2 անձ է հետախուզվում
26.04.2024 | 17:54
Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան
Բոլորը

16:20

Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ:

————————————————————

Ապրիլի 8-ին, ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու:

Նույնաբովանդակ ահազանգ է ստացվել նույն օրը ժամը 14։13-ին. Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 500 քաղաքացու:

Իրականացվում են տեղազննման աշխատանքներ: