ՌԴ-ն Հայաստանում կավելացնի ռուսական դպրոցների թիվը․ Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ապրիլի 3-ին լրացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այս տարի լրանում է նաև համագործակցության  և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը: Սա նշանակալի տարեթիվ է՝ մեր դաշնակցության, ռազմավարական գործընկերության համար: Հոբելյանին նվիրված միջոցառումների աշխատանքները հետևողականորեն իրականացվում են»,- այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև առկա վստահելի, կանոնավոր քաղաքական երկխոսության մասին:

«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը: Արտաքին առևտրում մեր մասնաբաժինը գերազանցում է 30 տոկոսը:

Անկումից հետո, որը գրանցվել էր կորոնավիրուսի պատճառով, հաջողվել է ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի: Անցյալ տարի այն կազմել է ավելի քան  2 մլրդ 600 մլն դոլար»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը:

Ըստ Լավրովի՝ երկու երկրները կխորացնեն համագործակցությունը նաև մշակույթի, կրթության, զբոսաշրջության, սպորտի և այլ ոլորտներում:

«Ընթացիկ տարում պլանավորում ենք Երևանում տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ օրակարգում են Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացում, իսկ Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Ռուսաստանն աջակցում է նաև Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: