ՌԴ-ն առանցքային դաշնակցի դիրքերից կշարունակի օգնել Հայաստանին սահմանի պաշտպանության ապահովման գործում․ Լավրով

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Ռուսաստանը շարունակելու է օգնել Հայաստանին սահմանի պաշտպանության ապահովման ու պաշտպանունակության ամրապնդման գործում։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կշարունակենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ՝ ամրապնդել պաշտպանունակությունը և սահմանի պաշտպանությունը»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ հանդիպմանը կողմերը նաև քննարկելու են համագործակցության հեռանկարները ԱՊՀ-ի, ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում։

«Հիմա Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, այդ պատճառով մեզ համար առավել կարևոր է մեր գործողությունները համադրել այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներկայացրել է այս կազմակերպության անդամներին»,- ընդգծել է Լավրովը։

Ըստ Լավրովի՝ Մոսկվան շարունակելու է ապահովել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը Լեռնային Ղարաբաղի մասով, այդ թվում՝ ռուս խաղաղապահ զորախմբի գործունեությունը։

«Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կա համաձայնությունների երեք խումբ, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին: Եվ մենք շարունակելու ենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի գործունեությունը՝ իր մանդատին խստորեն համապատասխան»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան