Գյուղացիներին կոչ եմ անում՝ որքան հնարավոր է հողեր մշակեն, արտադրանքը լավ գնով կվաճառվի. Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Այսօր մեր ամենագլխավոր անվտանգային ռիսկերից մեկը պարենային անվտանգության խնդիրն է, և պետք է կոչ անեմ գյուղացիներին՝ ինչքան հնարավոր է լայն հողային մակերեսներ մշակել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Եվ նաև ուզում եմ վստահեցնել, որ իրենց արտադրանքը լավ գնով անպայման կվաճառվի, որովհետև այն դեֆիցիտը, որը մենք տեսնում ենք միջազգային շուկաներում, թույլ է տալիս վստահորեն պնդել, որ գյուղացիների համար իրենց բերքի վաճառքի գները լինելու են լավը։ Եվ այդ տեսանկյունից ինչքան շատ մշակեն, այնքան մեծ օգուտ կունենան»,- նշեց Քերոբյանը։

Հայաստանը սերմացուի ներկրման վտանգներ ուներ, սակայն, էկոնոմիկայի նախարարի հավաստմամբ, ՌԴ գործընկերների հետ կարողացել են չեզոքացնել դրանք։

Հարցին, թե այս պահին կերային կուլտուրաների առումով ինչ պայմանավորվածություն կա, նախարարը պատասխանեց, որ միջանկյալ պայմանավորվածություն կա ՌԴ-ի հետ։ «Մեր աշխատանքներն ուղղված են նրան, որ հաջորդ շաբաթ արդեն վերջնական պայմանավորվածություն ձեռք բերենք»,- ասաց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: