Բաքուն Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյունքների մասին սեփական տեսակետն է ներկայացրել

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նախօրիեն Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման մասին։

«Այս հանդիպումը 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած հանդիպման շարունակությունն է և նվիրված էր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ տարածաշրջանի անվտանգ, կայուն և խաղաղ զարգացման հարցերի քննարկմանը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը, հիմնվելով ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության վրա, քննարկման թեմաներն ու արդյունքները ներկայացրել է Բաքվի տեսակետից՝ նշելով, որ «գործընթացը գնում է միայն հօգուտ Ադրբեջանի»։

Հանդիպմանը ըստ ադրբեջանական կողմի, լայնորեն քննարկվել են այն սկզբունքները, որոնք Բաքուն «հետևողականորեն պաշտպանում է հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանի զարգացման հետ կապված», այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք պահպանումը, կողմերի միջև խաղաղության և վստահության խթանմանն ուղղված մարդասիրական քայլերի շարունակությունը, երկու պետությունների սահմանների սահմանազատման կոնկրետ գործողություններ, տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։

«Երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղ համաձայնագրի նախապատրաստումը Ադրբեջանի կողմից առաջ քաշած նախաձեռնության և Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա։ Ընդգծվել է երկու պետությունների միջև սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի կարևորությունը, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև այս տարվա ապրիլի վերջ Սահմանային համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է նաև, թե «բրյուսելյան հանդիպումը հերթական կարևոր քայլն է ի շահ Ադրբեջանի»։

Էմմա Չոբանյան