Ջրականի շրջանում ադրբեջանցի սահմանապահների և զինված իրանցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Արցախի գրավյալ Ջրականի շրջանում միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի սահմանապահների և Իրանի 6 քաղաքացիների միջև, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, խախտել են սահմանը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 4-ին ժամը 20։45-ի սահմաններում Ջրականի շրջանում «Հորադիզ» սահմանապահ ջոկատի կետում հայտնաբերվել է սահմանի խախտման դեպք Իրանի Իսլամական Հանրապետությունից 6 զինված անհայտ անձանց կողմից։

Հաղորդվում է, որ սահմանապահ ջոկատը կրակ է բացել և վնասազերծել սահմանախախտներից մեկին։ Մյուս 5-ին հաջողվել է փախուստի դիմել։ Պարզվել է, որ նա եղել է Իրանի քաղաքացի Բեհնամ Բալային (ծնված 1996 թ.), որի մոտ հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինչպես նաև 32 կգ 270 գրամ թմրամիջոց։

Փախուստի դիմածներից սահմանային գոտում բերման է ենթարկվել Իրանի քաղաքացի Մուհամմեդ Զարեհի Թագին, մյուսների որոնումները շարունակվում են։

Էմմա Չոբանյան