Պատերազմի վտանգն ու «անգլուխ» Զինված ուժերը. ինչո՞ւ Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ չի նշանակում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Պատերազմի վտանգի առաջ կանգնած Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբն արդեն մեկ ամսից ավելի է՝ ղեկավար չունի: Թե ինչո՞ւ Արցախում և Հայաստանի սահմաններին ադրբեջանական նոր սադրանքների մասին ահազանգող Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ չի նշանակում, անհայտ է: Վարչապետի աշխատակազմում այս հարցի պատասխանը չունեն: Factor TV-ի հարցերին ի պատասխան՝ միայն հայտնեցին, որ Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի պարտականությունները ողջ ծավալով կատարում է Կամո Քոչունցը՝ նշելով, որ Զինված ուժերում կադրային նոր նշանակումների դեպքում հանրությանը ժամանակին կտրվի անհրաժեշտ տեղեկություն:

Զինված ուժերի ԳՇ-ն առանց ղեկավարի է փետրվարի 24-ից, երբ պաշտոնանկ արվեց բանակին անպիտան հրթիռների մատակարարման քրգործով անցնող Արտակ Դավթյանը: Նա այդ պաշտոնին երկրորդ անգամ էր նշանակվել պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մարտի 10-ին, չղեկավարելով նույնիսկ մեկ տարի: Մինչ այդ նա ԶՈՒ-ն ղեկավարել էր նաև 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ մինչև 2020 թվականի առաջին կեսը:

Ինչո՞ւ չունենք Գլխավոր շտաբի նոր պետ․ հարցն անցանկալի է նաև խորհրդարանում: Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում Անդրանիկ Քոչարյանը բացահայտ սաստեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ թույլ չտալով խոսել այդ մասին: Սուրեն Պապիկյանի տեղակալն անվերապահ կատարեց ՔՊ-ական պատգամավորի ցուցումը:

Իսկ արդեն լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Factor TV-ի հարցին՝ Արմեն Սարգսյանն առաջարկեց ԳՇ պետ չնշանակելուն վերաբերող հարցեր չտալ: Հայաստանը, որի Զինված ուժերը 1 ամսից ավելի է՝ առանց ղեկավարի է, ըստ փոխնախարարի, վտանգվում է այսօրինակ հարցերից: Մինչ Փաշինյանի կողմից ԳՇ պետ չնշանակելու մասին հարցեր են հնչում, Սուրեն Պապիկյանի տեղակալը հայտարարում է՝ Հայաստանն իրավական առումով ունի ԳՇ պետ:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Զինված ուժերի կառավարումն անարդյունավետ է համարում՝ առանց նշանակված ԳՇ պետի: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ԳՇ պետի նշանակման ձգձգումը մատնացույց է անում Հայաստանի իշխանությունների անլուրջ վերաբերմունքը Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունները կադրային խնդրի առաջ են կանգնած, քանի որ 2018-ից սկսած զինվորականներին սևերի ու սպիտակների են բաժանել:

Պաշտպանության նախարարի տեղակալը ԳՇ պետի համապատասխան թեկնածու չգտնելու հարցի վերաբերյալ իրարամերժ պատասխան տվեց, նախ՝ խուսափելով, ապա հաստատելով, որ կադրերի խնդիր կա բանակում:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ բանակում ոչ միայն կադրային լուրջ ճգնաժամ, այլ նաև նոր ռազմական էլիտա ձևավորելու անհրաժեշտություն կա: Քաղաքագետը նշում է՝ իշխանությունները պետք է քաղաքականապես չեզոք և պրոֆեսիոնալիզմի ձգտող զինվորականներին սկսի վերապատրաստել:

Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ 2021 թվականի ընտրություններից հետո իշխանությունները պաշտոնյաների նշանակելիս մեծ ուշադրություն են դարձնում լոյալության սկզբունքին, թե տվյալ անձը որքանով չի ընդդիմանա քաղաքական մեծամասնությանը, ինչն անկառավարելի իրավիճակների է հանգեցնում:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման չորս տարուց էլ քիչ ժամանակահատվածում, փաստորեն, չորս ԳՇ պետ և նույնքան էլ պաշտպանության նախարար է նշանակել ու ազատել աշխատանքից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան