Ռևանշիստները թող չկողոպտեին բանակը, գեներալներ կրթեին, 30 տարի լուծեին ԼՂ հարցը․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրած ընդդիմադիր խորհրդարանական ուժերն իշխանություններին մեղադրական այսպիսի գնահատականներ են տալիս․ «Իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական պահանջները»։

Նաև հարցադրում է հնչում՝ եթե այդպես չէ, ինչո՞ւ իշխանությունը հստակ չի ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Factor TV-ի հետ զրույցում Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը հակադարձ հարց է ձևակերպում․ «Դուք նրանց ընդդիմություն եք ասում, ես ռևանշիստներ եմ կոչում, իրենք 30 տարի այդ հարցը լուծելու բոլոր հնարավորություններն ունեին։ Ու նաև լավագույն հնարավորությունն են ունեցել բանակը չկողոպտելու, կրթված սպայական կազմ ունենալու և Ուկրաինայի գեներալներին հավասարարժեք գեներալիտետ ունենալու համար, այդպես խոսելով չէ։ 30 տարին արդյունք է։ Ես հարց եմ տալիս՝ իրենք այդ ամենը որտեղի՞ց գիտեն։ Ես իմ իմացածով կարող եմ ասել, որ իշխանությունը չունի այդ մտադրությունը, իշխանությունը՝ որպես պարտված կողմ․ պարտվե՞լ ենք, թե՞ հաղթել ենք»։

Ինչո՞ւ իշխող ուժը չի հայտարարում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում՝ հարցի պատասխանը, ըստ Շիրինյանի, իշխող ուժի տիրույթում է․ «Բայց ես գիտեմ, որ իրենցից ոչ պակաս Արցախի շահերը պաշտպանում է, երևի թե, իշխանությունը։ Այլապես՝ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը արտախորհրդարանական ուժերի համախումբով նրա հետ չէր համագործակցի այս հարցերում։ Առաջարկում եմ իրենց դադարեցնել այդ ցույցը՝ հրաժարվելով «հորեղբոր» «բարերար» վերաբերմունքից՝ եթե դա կա, և միասին լինել ՀՀ ժողովրդի, իշխանության հետ՝ ինչպես Պորոշենկոն։ Նրա դեմ քրեական գործ կա։ Զելենսկին է նախագահը, բայց Պորոշենկոն ձեռք ձեռքի տված օկուպանտների դեմ է կռվում, բայց ոչ սեփական իշխանության և դատարանների։ Ուկրաինան մեզ շատ բան է հուշում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան