Անկախության ճանաչումն Արցախի փրկության խնդիրն է լուծելու. Կարին Տոնոյանի պահանջը՝ ուղղված ԱԺ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«5165» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Արցախի Հանրապետության ճանչման գործընթաց նախաձեռնելու հարցով։

Շարժման անդմաները ԱԺ շենքի մոտ են հավաքվել՝ նամակ-պահանջագիր հանձնելու խորհրդարանին։

«5165» շաևժման ղեկավար Կարին Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախի անկախությունը, քանի որ բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր։

«Սովորաբար նման ակտերն ընդունում են երկրի ղեկավարները, գործադիր մարմինը կամ խորհրդարանը։ Բայց, քանի որ մենք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի պահել մեր ազգային շահը, ազգային շահի օգտին չի գործել, հիմա էլ չենք վստահում իրեն, ուստի, մենք դիմում ենք խորհրդարանին և պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը։ Դիմում եմ մեր խորհրդարանին և իշխանությանը և ասում՝ եթե փորձեք ժողովրդին մոլորեցնել, թե՝ եթե մենք ճանաչենք Արցախը, ապա պատերազմ կսկսվի, և եթե նման սադրանքներ լինեն, ապա մենք ձեզ կմեղադրենք, որ Ադրբեջանի հետ պայմանավորված եք այդ ամենն անում, որպեսզի հարկադրեք ժողովրդին վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից։ Սեպտեմբերի 27-ին մենք Արցախը չէնք ճանաչել, բայց պատերազմ սկսվեց։ Այնպես որ, թող որևէ մեկը չփորձի մոլորեցնել այդ վախերով, թե մենք հանուն դրա չենք ճանաչում Արցախը»,- ասաց Կարին Տոնոյանը։

Նա նշեց, որ սա Արցախի փրկության խնդիրն է, հարցը պետք է մեծ հնչեղություն ստանա։

Մանրամասները՝ տեսանյութում: