Ժաննա Անդրեասյանն այցելել է Տավուշ` դիտարկելու Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման ընթացքը

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման ընթացքը դիտարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Տավուշի մարզում. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Մոնիթորինգային խմբի հետ Տավուշ են մեկնել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

Դիտարկումը կատարվել է Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում` հաշվի առնելով այն, որ նոր չափորոշիչը փորձարկվում է նշված դասարաններում:

Աշխատանքային խումբը իրականացրել է դասալսումներ՝ հստակեցնելու, թե ուսուցիչը դասապրոցեսի ընթացքում ինչպես է կիրառում նոր չափորոշչի պահանջները: Այցի շրջանակում տեղի են ունեցել նաև հանդիպումներ ուսումնական հաստատությունների տնօրենների, տնօրենի տեղակալների և ուսուցիչների հետ, վերջիններս բարձրացրել են իրենց հուզող հարցերը և խնդիրները: Քննարկումների ընթացքում փորձարկվող դասարաններում դասավանդող ուսուցիչները նշել են, որ Հանրակրթության նոր չափորոշչով աշխատելն արդեն որոշակի դրական արդյունք է ապահովել` սովորողների շրջանում ձևավորելով այնպիսի կարողություններ և ունակություններ, որոնք առաջնային են անձի ձևավորման և կայացման գործում։

Ուսուցիչները նաև նշել են, որ նոր մեթոդներով աշխատելն իրենց հնարավորություն է ընձեռում ավելի ազատ ու անկաշկանդ դասավանդելու` դրսևորելով ստեղծագործ մոտեցումներ:
Ուսուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել «ԿԶՆԱԿ» հիմնադրամին շարունակական աջակցության համար:

Մատնանշվել են նաև չափորոշչի փորձարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները: