Պիտի ասենք՝ հարգելի՛ թշնամի, հողի պահանջ չունենք քեզնից, մենք աջակցում ենք արցախահայերի ինքնորոշման իրացմանը․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջ չունի, այլ սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Մենք պետք է ասենք՝ հարգելի՛ թշնամի, մենք քեզնից հողի պահանջ չունենք, ճանաչում ենք քո սահմանների անձեռնմխելիությունը․․․ մենք սատարում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը»,- ասում է պատգամավորը։

Աղազարյանի գնահատմամբ՝ այն բանից հետո, երբ Արցախը դուրս է մնացել բանակցություններից, աշխարհի խաղացողների աչքում կոնֆլիկտը դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային խնդիր․ «Եվ Հայաստանը համարվում էր օկուպանտ։ Այդտեղ մեր դիվանագիտությունը մեծ պարտություն է կրել, որի հետևանքները մենք կրեցինք, հիմա մենք պետք է գնանք այդ դաշտ»։

Իսկ ՔՊ-ական պատգամավորն ի՞նչ պատասխան ունի Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու շանտաժային գործելաոճին, որով, ըստ որոշ գնահատականների, փորձում են հարկադրել ՀՀ-ին իր հետ խաղաղության պայմանագիր կնքել։

Աղազարյանը չի զարմանում պատերազմի սպառնալիքից․ «Այդ դեպքում ինքը պատերազմ կսկսի ցանկացած դեպքում՝ երբ ուզենա, բոլոր պատերազմները, որ սկսվել են, ձևական կողմն ապահովել են ինֆորմացիոն դաշտում՝ ով է մեղավորը։ Եթե ինքն ուզենա և վստահ լինի, որ հարձակվի և Զանգեզուրը կգրավի, և կմարսի դա, միանշանակ, Թուրքիան և Ադրբեջանը կանեն։ Մենք չպիտի հույս ունենանք, որ ասում ենք խաղաղություն կնքել, իրենք ասելու են՝ եթե խաղաղություն է, եկեք ուրիշ ձև աշխատենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան