Հայաստանի ժողովրդավարական ուժերը հայտարարություն են տարածել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ժողովրդավարական ուժերը հայտարարություն են տարածել՝ մերժելով, այսպես կոչված, Միութենական պետության, առավել ևս` Ռուսաստանի կազմ մտնելու, կամ որևէ այլ ձևով ռուսական կայսրության վերականգնմանը մասնակցելու կամ օժանդակելու բոլոր առկա միտումները, ինչպես նաև Հայաստանի իշխանություններից պահանջում են դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՄԱԿ-ի մանդատ ունեցող միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Մենք՝ ներքոստորագրողներս՝ հանդես գալով որպես հայ ժողովրդի ազգային-պետական կամքի կրողներ և ներկայացուցիչներ, հայտարարում ենք մեր անշրջելի ընտրությունն ու դիրքորոշումը հետևյալի մասին.

1) Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակ արժեք է և անսակարկելի երևույթ, ուստի մենք մերժում ենք, այսպես կոչված, Միութենական պետության, առավել ևս` Ռուսաստանի կազմ մտնելու, կամ որևէ այլ ձևով Ռուսական կայսրության վերականգնմանը մասնակցելու կամ օժանդակելու բոլոր առկա միտումներն ու դրանց քարոզիչներին և ամեն ինչ անելու ենք Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգությունները խափանելու համար:

2) Հայաստանի ապագան և հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության արդիականացումն ու վերակերտումը մենք տեսնում ենք համամարդկային արժեքների հիման վրա ժողովրդավարության դրոշի ներքո համախմբվող քաղաքակիրթ ազգերի ընտանիքում:

3) Արձանագրելով Ռուսաստանի անկարողությունը Արցախում հայության անվտանգությունը ապահովելու հարցում, ինչի հետևանքով առանց այդ էլ տարածքային մեծ կորուստներ կրած Արցախը պատերազմից հետո ևս շարունակում է փոքրանալ՝ ռուսական պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հաշվին, իսկ դրանց վրա բնակվող հայերը ենթարկվում են էթնիկ զտման, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՄԱԿ-ի մանդատ ունեցող միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար:

4) Դատապարտում ենք Ռուսաստանի շարունակվող ագրեսիան ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ և արձանագրում, որ այն շարունակությունը դարձավ ազատատենչ ժողովուրդների և պետությունների դեմ կայսերապաշտական ոտնձգությունների, ժողովրդավարությունների դեմ բռնապետական ռեժիմների հարձակումների, մասնավորապես՝ 2020թ. Արցախի դեմ ալիևյան ռեժիմի ագրեսիայի, որի հանդեպ միջազգային հանրությունը անհամարժեքորեն մեղմ արձագանքեց: Կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ այսուհետ գործուն մեխանիզմներ ներդնել՝ բոլոր միջազգային և ազգամիջյան խնդիրները խաղաղ ճանապարհով և դիվանագիտական մեթոդներով լուծման համար` քաղաքակրթության և միջազգային իրավունքի ժամանակակից ձեռքբերումներին համահունչ:

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Ազգային ժողովրդավարական բևեռ

Ազգային ինքնորոշում միավորում

Ինքնիշխան Հայաստան կուսակցություն

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Հայ կառուցողական կուսակցություն

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն

Պահպանողական կուսակցություն

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, Վանաձոր

Միջազգային և անվտանգային հարցերով հայկական ինստիտուտ

«Մոդուս Վիվենդի» ՀԿ

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ

Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ

Արմեն Հովհաննիսյան, լրագրող, վերլուծաբան

Նինա Կարապետյանց, իրավապաշտպան

Հրաչյա Արզումանյան, Ռազմական և ազգային անվտանգության խնդիրներով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր

Հովհաննես Հովհաննիսյան, ՀՀ կանաչ ծրագրերի հեղինակ

Սարո Սարոյան, քաղաքագետ

Հարութ Քալաջյան, հասարակական գործիչ»։