Բնակարանի հարցը լուծելու համար 4 մլն դրամ կաշառք է տվել. ՔԿ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը տեղեկացել է, որ իր՝ հաշմանդամ դարձած ազատամարտիկ հայրը միջնորդի միջոցով կաշառք տալու շուրջ համաձայնություն է ձեռք բերել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ստեղծված հանձնաժողովի քարտուղարի հետ, որպեսզի վերջինս սեղմ ժամկետում ապահովի իրենց ընտանիքին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշման կայացմանը: Հոր անունից հանդես գալով որպես լիազորված անձ՝ 35-ամյա տղամարդը հանդիպումներ է ունեցել միջնորդի ու գործընթացին առնչություն ունեցող այլ անձանց հետ, քննարկել գործընթացին վերաբերող հարցեր ու փոխանցել փաստաթղթեր: Այնուհետև բանկից ստացել է բնակարան գնելու համար իրենց ընտանիքին հատկացված 14.694.000 ՀՀ դրամ գումար, որից 4.000.000 ՀՀ դրամ գումարը 2013թ. օգոստոսին տվել է միջնորդին՝ հանձնաժողովի քարտուղարին որպես կաշառք փոխանցելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավ:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին’ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: