Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԹ խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ արձանագրելով, որ դրանք մի շարք ոլորտներում ամուր հարաբերությունների հաստատման տասնամյակներ էին:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել  վերջին երկու տարվա ընթացքում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամների աշխատանքը, ինչպես նաեւ կարեւորել է  Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային, մարդասիրական մարտահրավերները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ այդ մասին պարբերաբար բարձրաձայնելու պատրաստակամությունը:

Դիմելով բրիտանացի հյուրերին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հետպատերազմյան ժամանակաշրջանում Թիմ Լոութենի եւ բարոնուհի Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը եւ մշտապես դեմքով դեպի Հայաստանն ու Արցախը լինելու փաստը:  Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի կայունության եւ անվտանգային հարցերի շուրջ:

Հանդիպմանը գործընկերները փաստել են վերջին տարիներին հայ-բրիտանական քաղաքական շփումների զգալի ակտիվացումը եւ երկկողմ օրակարգի ընդլայնումը:

Այս իմաստով կարեւորվել է Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը: