ԱՄՆ կոնգրեսականները ԼՂ հակամարտության մասին հայտարարություն են արել

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիյերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ԼՂ հակամարտության գոտում ադրբեջանական ռազմական ուժերի տեղաշարժի և լարվածության աճի կապակցությամբ:

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է.

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի զորքերի տեղաշարժերը դեպի Արցախի տարածք, նրանց կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և այդ տարածքում խաղաղ բնակչության դեմ բնական գազի հիմնական աղբյուրներից մեկի օգտագործումը որպես ճնշմն գործիք ակնհայտորեն խախտում է 2020 թվականի հրադադարը և սպառնում անմեղ մարդկանց կյանքերին։ Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի վտանգավոր գործողությունների այս հստակ օրինաչափության վրա, և մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Մենք կոչ ենք անում պետքարտուղարությանը օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ նախագահ Ալիևի ռազմատենչ գործողություններին վերջ տալու և նրան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի ներքո բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Ջալինա Փորթերը, մարտի 25-ին լրագրողների հետ ճապազրույցի ընթացքում պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի և դրան հաջորդած ամերիկյան կողմի արձագանքների վերաբերյալ հարցին, նշել է, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո շփման գծում ստեղծված իրավիճակին։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական զորքերի տեղաշարժով: Զորքերի տեղաշարժերը և լարվածությանը նպաստող այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Քերեն Դոնֆրիդը ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցերի ընթացքում վերահաստատել է այն, ինչ ասել էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մարտի 21-ին և 22-ին ՀՀ վարչապետ Փաշինյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ զրույցներում, ուր պետքարտուղարը երկու կողմերին կոչ էր անում զսպվածություն դրսևորել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ բոլոր առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար։ «Հայաստանին և Ադրբեջանին ուղղակի անհրաժեշտ է օգտագործել ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ դեէսկալացիայի համար»,- շեշտել է Ջալինա Փորթերը։

Վերջինս հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատելու իր հանձնառությանը՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։