Ռուսաստանում հեռահաղորդակցության օպերատորները սարքավորումների բացակայության պատճառով խափանումների մտավախություն ունեն

Լուրեր

11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում կապի օպերատորները ցանցի աշխատանքի խափանումների մտավախություններ ունեն՝ սարքավորումների պակասի պատճառով, որոնք առաջացել են արևմտյան պատժամիջոցների ու ռուբլու փոխարժեքի անկման հետ կապված։ Ներկա իրավիճակում հեռահաղորդակցության սարքավորումների պահուստը կբավականացնի միայն կես տարի։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին հայտնել է Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ՏՏ հանձնաժողովը, որը ներառում է Ռուսաստանի Դաշնության խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորները:

Փաստաթղթում, որի հետ ծանոթացել է պարբերականը, ասվում է, որ ՌԴ-ից արևմտյան մատակարարների հեռանալու և ռուբլու փոխարժեքի անկման պատճառով ՏՏ սարքավորումների արժեքն արդեն աճել է 40%-ով և դեռ կարող է ավելանալ ևս 80%-ով։ Օպերատորները կարծում են, որ ենթակառուցվածքի աշխատունակությունը պահպանելու համար անհրաժեշտ է դադարեցնել զարգացման ծրագրերն ու կիրառել արդեն իսկ գնված սարքավորումները՝ կապի կայունությունն ապահովելու համար։ Սրա հետ մեկտեղ, կանխատեսվում է, որ վթարների ու կապի կայունության խախտումներ կարող են գրանցվել արդեն հուլիս-օգոստոս ամիսներին։

Օպերատորները Ռուսաստանի կառավարությանն առաջարկել են լրացուցիչ աջակցություն ցուցաբերել ոլորտին՝ մինչև տարեվերջ մորատորիում սահմանել կապի ունիվերսալ ծառայությունների ֆոնդում կատարվող ներդրումների վրա, նվազեցնել ռադիոհաճախականության սպեկտորի հարկերի վճարները: Մինչդեռ ՌԴ Թվային զարգացման նախարարությունից հայտնել են, որ ցանցերում խափանումների նախադրյալներ չեն տեսնում՝ նշելով, որ ոլորտն արդեն ստանում է «աջակցության միջոցառումների ամբողջական փաթեթներ»։

Տաթև Ֆռանգյան