Սխալմունք է եղել, հարցը համարում ենք փակված․ Ուկրաինայում ՀՀ դեսպան

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան պաշտոնական էջում սխալմամբ արված գրառումը մեր միջամտությունից հետո շատ արագ  հեռացվել է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառում էր արել Twitter-ի պաշտոնական էջում։  «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորականներին Ուկրաինա ուղարկելուց»,- ասվում էր գրառման մեջ։

«Այստեղ աշխատանքային ժամերը սկսվելուց անմիջապես հետո մեր միջամտության արդյունքում 15 րոպեի ընթացքում այն ջնջվել է»,- ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպանը։

Նա նշեց, որ հարցը քննարկել են Ուկրաինայի բոլոր պատկան մարմինների հետ և այն համարում են փակված։

Factor.am-ի դիտարկմանը, թե կարող եք վերահաստատել, որ գրառումը Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը չէ, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Ճիշտ չի լինի, որ Հայաստանի դեսպանը խոսի Ուկրաինայի դիրքորոշման մասին, բայց կարող եմ հաստատ ասել, որ դա սխալմունք է և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կարծիքը չէ»։

Նշենք նաև, որ Ուկրաինայի Ռադայի թվիթերյան էջում եղած գրառման վերաբերյալ  Factor.am-ը մեկնաբանություն է վերցրել նաև Հայաստանում Ուկրաինայի հարցերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովից։ Նա հայտարարել է, որ արդեն հեռացված գրառումը չի արտահայտում Ուկրաինայի Գերագույն Ռադայի և Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը։

 

Հռիփսիմե Հովհաննիսյան