Այդ հարցը Գերագույն Ռադայում քվեարկության չի դրվել, այն Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը չէ․ Դենիս Ավտոնոմովը՝ Ադրբեջանի սադրանքին աջակցող գրառման մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Դա Ուկրաինայի Գերագույն Ռադայի և Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը չէ․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ուկրաինայի հարցերով ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մասին  Ուկրաինայի Ռադայի թվիթերյան գրառմանը։ Նա մատնանշեց՝ գրառումն արդեն հեռացված է։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառում էր արել Twitter-ի պաշտոնական էջում։  «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորականներին Ուկրաինա ուղարկելուց»,- ասվում էր գրառման մեջ։

«Գերագույն Ռադայում այդ հարցը քվեակության չի դրվել, դրա համար չարժե այն գնահատել որպես Ուկրաինայի խորհրդարանի դիրքորոշում»,- հայտարարեց ուկրաինացի դիվանագետը։

Ավտոնոմովի խոսքով՝ Ուկրաինայի պաշոնական դիրքորոշումը  Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և այլ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ մնացել է անփոոխ անկախության տարիներից ի վեր։

Դիտարկմանը, թե արդյոք գրառման նախաձեռնությունը եղել է խորհրդարանի առանձին անդամների կողմից, նա արձագանքեց՝ տեղյակ չէ, թե նման հրապարակումների համար ով է որոշում կայացնում։ «Կրկնեմ, որ այս հարցը  չի քննարկվել Գերագույն Ռադայում,  դրա մասին որոշում չի կայացվել պաշտոնական մակարդակում»,- ընդգծեց նա։

Նշենք, որ Ուկրաինայի Ռադայի թվիրթերյան էջի գրառումը տարածել էր նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ գրելով․ «Հենց սա է պատճառը, որ հայերն աջակցում են Ուկրաինայի քաղաքացիներին, բայց ոչ նրանց կառավարությանը։ Նրանք շնորհավորում են Ադրբեջանի նավթաօլիգարխիկ բռնապետությանը հայերին իրենց պապենական հողերից բռնությամբ քշելու համար։ Ամոթ նրանց»։

 

Հռիփսիմե Հովհաննիսյան