Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չմիանալը չպետք է դիտարկել որպես զիջում Ռուսաստանին․ Բլինքեն

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չմիանալը չպետք է դիտարկել որպես զիջում Ռուսաստանին, գրում է VOA-ն։

«Ես չեմ կարծում, որ դա զիջում է։ Իմ կարծիքով՝ սա միայն իրերի իրական վիճակի արտացոլումն է, այն է, որ նույնիսկ մինչ ռուսական ագրեսիան Ուկրաինան չէր պատրաստվում հաջորդ օրն իսկ անդամակցել ՆԱՏՕ-ին», – CNN-ի հետ զրույցում պարզաբանել է Բլինքենը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ երկիրը տեսանելի ապագայում չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։

ԱՄՆ պետքարտուղարը նաև քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը։

«Այն փաստը, որ Չինաստանը չի դատապարտել Ռուսաստանի գործողությունները, ինքնին շատ բան է ասում՝ ոչ միայն Ռուսաստանին, Ուկրաինային կամ Եվրոպային, այլև ամբողջ աշխարհին։ Երկրորդ՝ մենք անհանգստացած ենք Չինաստանի կողմից Ռուսաստանին նյութական օգնություն տրամադրելու կամ մեր սահմանած պատժամիջոցները խաթարելու հնարավորությամբ: Մենք դա ուղղակիորեն հայտնել ենք Չինաստանին, այդ թվում՝ վերջին 24 ժամվա ընթացքում, երբ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է իր չինացի գործընկերոջ հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան