Պատրա՞ստ եք Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի կառավարությունում լինել Ֆինանսների նախարար․ Փաշինյանը՝ Կարեն Կարապետյանին

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017-2022 թվականների Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ ծրագիրը ներկայացված է այն ժամանակաշրջանի համար, երբ լինելու է «իշխանության տրանսֆորմացիան»:

«2018-ի ապրիլից ուժի մեջ է մտնելու կառավարման խորհրդարանական մոդելը, քաղաքական գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը հավակնո՞ւմ է թիվ մեկ պաշտոնյայի՝ վարչապետի կարգավիճակում լինել։ Խաչաձև հարցման արդյունքում Կարեն Կարապետյանն ասաց, որ պատրաստ է լինել վարչապետ, սա ինչ-որ պատասխան է, բայց ընդամենը 10 տոկոսով է։ Ի՞նչ է լինելու եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանն էլ է պատրաստ այդ կարգավիճակին կամ պատրաստ է, որ, օրինակ, Վիգեն Սարգսյանը ստանձնի այդ պաշտոնը»,- ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ մայիսի 18-ին խորհրդարանում հնչեցված Սերժ Սարգսյանի ելույթը ոչ թե «հեռացող նախագահի ելույթ էր, այլ մոտեցող վարչապետի», իսկ կարմիր թելի նման հստակ անցնում են իշխող ՀՀԿ-ականների ակնարկները, որ վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին։

«ՀՀԿ խոսնակն ասում է՝ Կառավարության ծրագիրը հիմնված է այս, այն ելույթի վրա, նույնիսկ վարչապետի անունը չտրվեց։ Գործող վարչապետը 2017-ի ընտրություններից առաջ ՀՀԿ-ի շարքերը մտնելով, իր նոր կերպարով, նոր անձի ֆակտորով պոզիտիվ ֆոն ստեղծեց Սերժ Սարգսյանի վերարտադրման համար»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Կարեն Կարապետյանը մեծ ներդրում ունեցավ նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։

Ըստ պատգամավորի՝ այժմ Կարեն Կարապետյանը կանգնած է «քաղաքական ֆիասկոյի առջև», Փաշինյանը ցույց տալով ձեռքի ափը հայտարարեց, որ մատների վրա կարելի է հաշվել Կարեն Կարապետյանի թիմակիցներին․«Այս ամեն ինչը շատ նման է նրան, որ ոչ թե Կարեն Կարապետյանի Կառավարության ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի՝ հրաժեշտի մեկնարկի գործընթացին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ականների ակնարկները նման են «մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա»։

Փաշինյանի խոսքով՝ կարևոր է վարչապետը երկու հարցի հստակ պատասխանի՝ արդյոք ինքը պատրա՞ստ է Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի Կառավարությունում տարածքային կառավարման կամ Ֆինանսների նախարարի լինել։

Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչու է ՀՀԿ-ն գաղտնի պահում 2018-ից հետո վարչապետի թեկնածուի անունը, քանի որ «քաղաքական պրոցեսները չի կարելի մաֆիա խաղի կանոններով տանել»։

Ապա անդրադառնալով Կարապետյանի խոսքին, թե պատրաստ է լինել վարչապետ, հայտարարեց, որ «արդեն մի հոգի կա, որ հավակնում է այդ պաշտոնին», ապա դիմելով ՀՀԿ-ին հարցրեց՝ էլ ո՞վ է ձեզնից պատրաստ։ Տեղից արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ կոչ անելով, որ «Ելքն» իր թեկնածուի մասին մտածի։ Փաշինյանն արձագանքեց, որ երբ ժամանակը գա, կասեն իրենց թեկնածուի անունը, ապա հավելեց, որ քննարկումն իմաստ կունենա այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը հստակեցնի՝ ինչ պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ։