ՌԴ-ն, Ուկրաինան ցորեն արտադրող են, պարենը կթանկանա․ ՀՀ-ում զգայուն ենք այս հարցում․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Հայաստանը տնտեսական կորուստներ կունենա Ուկրաինայում պատերազմի հետևանքով։ Այն մասին, թե ինչպես են դրանք արտահայտվելու՝ Factor TV-ն զրուցել է տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի հետ։

— Պարոն Կարապետյան, կառավարությունում այսօր կարծիքներ հնչեցին, որ կարող են թանկացումներ լինել, սննդի գները կարող են բարձրանալ։ Կխնդրեմ մեր հեռուստադիտողներին բացատրեք, թե ինչպես է Ուկրաինայում պատերազմը ազդում Հայաստանում գների վրա։

— Ուկրաինայի պատերազմն ազդում է ոչ միայն Հայաստանում գների վրա, այլև ամբողջ աշխարհում։ Ու դա արդեն իրողություն է այն առումով, որ համաշխարհային շուկաներում հումքային ակտիվների, պարենային ակտիվների գները դեպի վեր են ճշգրտվել։ Նավթի գինը արդեն 100 դոլարից ավելի մակարդակում է տատանվում, աճել է ցորենի գինը, աճել են այլ ապրանքների գները։

Եվ սա ընդհանուր առմամբ պայմանավորված է նաև կոնֆլիկտի սպասվո՛ղ ազդեցություններով, որովհետև ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ուկրաինան ցորենի արտադրող են, Ռուսաստանը նավթի խոշորագույն արտադրողն է աշխարհում։ Եվ այդ առումով նման ազդեցություններ չեն կարող չլինել։ Բացի այդ համաշխարհային տնտեսական աճի դանդաղման կարող է հանգեցնել նման կոնֆլիկտը, և այլ ուղիներով գնաճի արագացման։

Իսկ Հայաստանի դեպքում մենք շատ ավելի զգայուն ենք՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը մեր խոշորագույն առևտրային գործընկերն է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման առումով։ Բացի այդ, մենք ներմուծումներ ունենք նաև Ուկրաինայից։ Չնայած ծավալներով դրանք Ռուսաստանի հետ անհամադրելի են, բայց սոցիալապես ավելի զգայուն ապրանքատեսակներ են։ Այս առումով մեզ մոտ գնաճային ազդեցություններ չեն կարող չլինել։

— Տնտեսագետների մի մասը նշում է այս իրավիճակում Հայաստանի հնարավորությունների մասին։ Արդյո՞ք ճիշտ են այդ ակնկալիքները։

— Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական բացասական զարգացումների վրա ազդեցությունները մենք անմիջապես զգում ենք։ Դրական ազդեցությունների մասով․ դրանք անշուշտ կարող են լինել, քանի որ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսությունում նման փոփոխություններ են տեղի ունենում, ու կապված են նաև մեր գործընկեր երկրի հետ։

Դրանց օրինակները շատ կարելի է նշել։ Օրինակ, ֆինանսաբանկային ոլորտում, որտեղ մենք կարողացել ենք բավական մեծ հաջողությունների հասնել։ Այդ հնարավորությունները կարող են բացվել նաև ավիացիոն ոլորտի համար, որովհետև բավական կոշտ սահմանափակումներ են կիրառվում ՌԴ ավիացիոն ոլորտի նկատմամբ։

Նաև կարելի է խոսել տեխնոլոգիական ոլորտում նման հնարավոր զարգացումների մասին, որովհետև ինչպես գիտենք Ռուսաստանում բավականին հաջողակ տեխնոլոգիական ընկերություններ կան, օրինակ Yandex-ը կամ Kaspersky-ն և այլն։ Սահմանափակումները իրենց համար դժվարություններ են առաջացնում։ Ու այդ կազմակերպությունները, հնարավոր է, նաև փնտրեն այլ երկրներ՝ իրենց գործունեությունը տեղափոխելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան