Անկախ 2018-ի՝ վարչապետի անձից, գործ եք ունենալու Սերժ Սարգսյանի հետ․ Է․ Շարմազանով

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում Կառավարության ծրագրի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես եկավ՝ նկատելով, որ այն «ամենագլխավոր քաղաքական փաստաթուղթն է, ուստի իր ելույթն էլ քաղաքական ուղղվածություն է ունենալու»:

Ըստ ՀՀԿ խոսնակի՝ ծրագիրը հիմնված է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի ու Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին խորհրդարանում հնչեցված ելույթի հիմնադրույթների վրա: «Այո՛, մենք այսօր ունենք բազմաթիվ մարտահրավերներ, և այս ծավալուն փաստաթղթի մեջ հստակ, ուղիղ ներկայացված են այդ մարտահրավերներին դիմակայելու միջոցները: Անվտանգության բազում մարտահրավերներ ունենք, գումարած ահաբեկչության մարտրահրավերը, Հայաստանից մինչև Սիրիա ուղիղ մի քանի 100 կմ է, մենք,՝որպես քաղաքական իշխանություն, պարտավոր ենք բոլոր բացասական պատճառները դիտարկել»,-ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին, թե ԼՂ կոնֆլիկտը մի տողով է գրված, Շարմազանովը նկատեց՝ «մի տողով, բայց շատ դիպուկ»: «Իշխանությունը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ Արցախի ժողովրդի ճակատագիրն ու ապագան պետք է նախևառաջ որոշի հենց Արցախի բնակչությունը, մենք ջանք չենք խնայելու, որ հասնենք Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչմանը»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովի վստահեցմամբ՝ իշխանությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ՝ապահովելով տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում 25 տոկոսով, աղքատության կրճատում 12 տոկոսային կետով: Շարմազանովը հարց հնչեցրեց՝ բավարա՞ր է, թե՞ ոչ, ապա հավելեց․ «Եթե ցանկությունների դաշտից գնանք, մենք ունենք ավելի ցանկություններ, բայց պետք է լինենք իրատեսական ու չգնանք պոպուլիզմի ճանապարհով: Իրատեսակա՞ն են, կարծում եմ՝ այո, մենք պետք է գնանք կոնկրետ գործողությունների»:

ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության պատգամավորների «մտահոգությանը», թե 2018-ից հետո ով է լինելու երկրի վարչապետը․ «Մենք այլևս խորհրդարանական հանրապետություն ենք, իսկ ընտրություններին ժողովուրդը վստահության քվե տվել է քաղաքական կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու ՀՅԴ-ին: Հետևաբար, անկախ 2018-ին վարչապետի անձից՝ գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»։