«Երեխաներին բերման ենթարկելու հիմքերն անօրինական են ու պայթելու են ՄԻԵԴ-ում». փաստաբան

Լուրեր

02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:34
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
02.11.2024 | 11:21
Նավթի գները նվազել են
02.11.2024 | 10:58
Ձորաղբյուրում բախվել են «Opel» և «Moskvich» մակնիշի մեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
02.11.2024 | 10:35
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը
02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
Բոլորը

Վերջին օրերին ոստիկանության բաժիններ բազմաթիվ անչափահասների բերման ենթարկելու առթիվ Factor.am-ի հետ զրույցում փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ ոստիկանությունը հիմնականում առանց բավարար հիմքերի է ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկում անչափահասներին։ 

«Նախ ասեմ, որ անչափահասների մեծ մասը բերման է ենթարկվում, իբր թե, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի հիմքով. այն է՝ «առանց հարգելի պատճառների կանչով չներկայանալու դեպքում, կասկածյալը, մեղադրյալը, ինչպես նաև վկան և տուժողը հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող են բերման ենթարկվել»: Ըստ նույն հոդվածի՝ «նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին»:

Փաստաբանի հավաստմամբ՝ այս հիմքը «մեղմ ասած անօրինական է», քանի որ բերման ենթարկվելիս երեխաները որևէ կարգավիճակ չունեն։

«Մասնավորապես ոստիկանության աշխատակիցները երեխաներին ուժի գործադրմամբ նստեցնում են տարբեր տեսակի ավտոմեքենաներ և տանում են տարբեր ոստիկանական բաժանմունքներ։ Ընդ որում՝ շատ դեպքերում երեխաներին ոչ թե վարչական վարույթի ընթացակարգով են քննության ենթարկում, այլ քրեական վարույթի կարգով։ Այսինքն՝ երեխաներին դիտում են որպես կասկածյալ «Հանրային ռադիոյի» շենք մուտք գործելու գործով հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի և 225.1-րդ հոդվածի շրջանակներում և հարցաքննում են կամ որպես կասկածյալ, կամ որպես վկա։ Սա շատ մեղմ ասած անօրինական գործողություն է, որը հետևողականության դեպքում պայթելու է ՄԻԵԴ-ում»,- շեշտեց փաստաբանը։

Այս օրերին փաստաբանն անձամբ բերման ենթարկված 2 երեխայի գործով է զբաղվել: «Այդ երկու երեխաներն ընդհանրապես ցույցի չեն էլ մասնակցել: Նրանցից մեկը դրսում սնվելուց է եղել, երբ ոստիկանը նրան կանչել է և բերման է ենթարկել, իսկ մյուս երեխան ուղղակի քայլել է մայթում և երեխային բռնի ուժով վերցրել, տարել են: Այսինքն՝ մենք գործ ունենք ակնհայտ անօրինականության հետ»,- նշեց Գյոզալյանը:

Գյոզալյանը փաստում է, որ հարուցված քրգործի շրջանակում բոլոր անչափահաս երեխաներին տանում են հարցաքննելու՝ որոշներին որպես կասկածյալ, որոշներին՝ որպես վկա: Ընդ որում՝ հարցաքննում են այսպես կոչված միասնական հարցաթերթիկով: «Սա բացահայտ ապօրինություն է: Նաև՝ չնայած երեխաներին քաղաքի տարբեր մասերից են բերման ենթարկում, հիմքերի մեջ գրված է, որ Հանրային ռադիոյի շենքի մոտակայքից են բերման ենթարկել: Ես կոչ եմ անում երեխաներին որևէ ցուցմունք չտալ և պահանջել փաստաբան»:

Գևորգ Գյոզալյանը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուր անձի անձնական ազատության իրավունքը։ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում կարելի է անձին բերման ենթարկել։

«Ինչպես տեսնում ենք վկայակոչված հոդվածից, խոսքը որոշակի այն դատավարության մասնակիցների մասին է (կասկածյալ, մեղադրյալ, ամբաստանյալ, դատապարտյալ, վկա և տուժող), որոնք առանց հարգելի պատճառի չեն ներկայանում քննությանը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ձերբակալման մասով իրավական նորմերի սահմանները ավելի նեղ են և կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ գլխով։

«Այս առումով այդ իրավակարգավորումները սահմանում են, որ ձերբակալել կարելի է միայն անձին, որը հիմնավոր կերպով կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով. կիրառված խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալին: Ձերբակալումը կատարվում է` հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի  հիման վրա. քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա»,- հիշեցնում է փաստաբանը:

Նրա խոսքով՝ անմիջականորեն ծագած «կասկածանք» եզրույթը բավականին մեկնաբանվել է ՄԻԵԴ վճիռներում։ «Ամփոփելով վերը ողջ ասվածը, պետք է նշեմ, որ վերջին օրերում Երևան քաղաքի փողոցներում տեղի ունեցող ոստիկանության գործողությունները մեծապես կրում են անօրինական բնույթ և կարծում եմ հետագայում ՀՀ-ն կարող է թանկ վճարել ՄԻԵԴ-ում»։

Ինչ վերաբերվում է երեխաներին վարչական իրավախախտումների հիմքով բերման ենթարկելուն, որով ոստիկանները հիմնավորում են, թե նրանք ապօրինի ցույցերի են մասնակցում կամ ճանապարհներ են փակում, այս դեպքում երեխաներին երեք ժամից ավելի չեն կարող պահել և պետք է արձանագրություն կազմեն, մինչդեռ եղել են դեպքեր, երբ պահել են 7 ժամ:

Այս պարագայում բերման ենթարկված երեխաների մի մասը տուգանվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ այն է՝ 50 հազար դրամով:

Փաստաբանը կոչ է անում բողոքարկել բոլոր որոշումները: «Պետք է գնալ վարչական դատարան և բողոքարկել այդ 50 հազար դրամների տուգանքները: Ոստիկանները պետք է կարողանան կոնկրետ օրինակով ապացուցել, որ կոնկրետ երեխան կատարել է վարչական իրավախախտում»,- եզրափակեց փաստաբանը:

 

 

Մարինե Խառատյան