Դեմքի հատուկ ջղայնությամբ հարց էիք տալիս Թաթոյանին․ ինչո՞ւ․ 44-օրյա պատերազմի մասին ճի՞շտն էր ասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

«ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում էվոլյուցիոն ճանապարհով զարգացել է»,- Ազգային ժողովում ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ ՄԻՊ ինստիտուտը պետք է կարևորել և հնարավորինս կատարելագործել:

«ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքին գնահատական տալու անհրաժեշտություն չկա, որովհետև միջազգային հանրությունն է գնահատական տվել նրա գործունեության վերաբերյալ: Մեր բոլոր ՄԻՊ-երը, իրենց կարևոր արձանագրումներով և ձեռքբերումներով հանդերձ, նման աստիճանի բարձր մակարդակ չէին կարողացել ապահովել: Շատ կարևոր է, որ ՄԻՊ-ը ո՛չ իշխանությանը պաշտպանելու դիրքերում էր գտնվում, ո՛չ էլ ընդդիմությանը պաշտպանելու դիրքերում»,- նշեց Վարդևանյանը:

Պատգամավորը նշեց, որ ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ հնչում է հայտարարություն, որ ՄԻՊ ինստիտուտին պետք է օգնել, ամեն ինչ անել, որ ՄԻՊ-ը հաջողի: «Բայց ես հիշում եմ, որ երբ այս ամբիոնից ելույթ էր ունենում լավագույն ՄԻՊ-երից մեկը՝ Արման Թաթոյանը, գնահատականներ ու հարցադրումներ էին հնչում՝ դեմքի հատուկ ջղային արտահայտությամբ, իսկ թե ինչի համար էր դա արվում, դժվարանում եմ հասկանալ: Այսինքն՝ դա արվում էր նրա համար, որ նա բարձրաձայնում էր  44-օրա պատերազմում տեղի ունեցած գրեթե բոլոր հումանիտար միջազգային հանցագործությունների մասի՞ն., թե՞ նրա համար, որ Արման Թաթոյանը ցանկացած մարդու իրավունքները պաշտպանելու լրջագույն, դրական, բարձր նշաձող էր սահմանել»:

Մանրամասները՝ տեսանյութում: