Վարչապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը

Լուրեր

07.05.2024 | 12:03
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
07.05.2024 | 12:02
Փաշինյանի ասուլիսի սրահում Արագած լեռան նկարն է տեղադրվել
07.05.2024 | 12:01
Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը․ ԼՈՒՐԵՐ
07.05.2024 | 11:52
ՌԴ ալիքները լսեք, փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին և ՀՀ-ն դարձնել ծայրագավառ. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 11:41
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
07.05.2024 | 11:38
Այսօր Կրեմլում տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունը
07.05.2024 | 11:35
Օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ Բագրատ սրբազանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 11:31
Խոյ համայնքի Ամբերդ բնակավայրում շչակ է գործարկվելու
07.05.2024 | 11:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 7-ի դրությամբ
07.05.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
07.05.2024 | 10:54
Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
07.05.2024 | 10:52
Շանթ Սարգսյանը Dubai Open-ի շախմատային մրցաշարի առաջատարներին զիջում է կես միավորով
07.05.2024 | 10:45
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
07.05.2024 | 10:33
Նավթի գները նվազել են
07.05.2024 | 10:11
Հրդեհ Դեղատան փողոցում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: