Փաշինյանը «պաշտպանվում» է Սերժ Սարգսյանի օրենքով. «պադավատների» վերանորոգման ծախսերը՝ գաղտնիք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.05.2026 | 12:59
Թրամփի Խաղաղության խորհրդի հիմնադրամը ոչ մի նվիրատվություն չի ստացել դոնորներից. FT
27.05.2026 | 12:53
Քոչարյանի ճեպազրույցը Մեղրիում
27.05.2026 | 12:49
Մասիս համայնքից «Ուժեղ Հայաստան»-ի 8 աջակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
27.05.2026 | 12:41
Ուկրաինան թիրախավորել է Տուապսեի նավթավերամշակման գործարանը
27.05.2026 | 12:34
4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել միջազգային մրցաշարի եզրափակիչ
27.05.2026 | 12:24
Մայիսի 28-ին Սարդարապատում պաշտոնական միջոցառում չի անցկացվի
27.05.2026 | 12:19
Դնեպրոպետրովսկի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել
27.05.2026 | 12:10
ՌԴ-ն սպառնում է խզել գազի պայմանագիրը // «Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցիչ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.05.2026 | 12:02
Վարորդականներից զրկվածներին վերաբերող նախագիծը կառավարության հավանությանն արժանացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 11:55
15 հազար դրամով մարդկանց ներգրավել են «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին․ 2 անձ կալանավորվել է․ ՔԿ
27.05.2026 | 11:51
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 31 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել
27.05.2026 | 11:42
Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացն է քննարկել
27.05.2026 | 11:33
ՌԴ-ից պաշտոնական նամակ չենք ստացել. ՏԿԵՆ-ը՝ «Կոմերսանտի» հրապարակման մասին
27.05.2026 | 11:24
Մոդրիչը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո․ աղբյուր
27.05.2026 | 11:22
ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել ՌԴ ԱԳ փոխնախարարին, որը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի ԱԽ նիստին
Բոլորը

«Ես վարչապետ եմ եղել, մի քանի անգամ մեքենայով ճանապարհին եմ մնացել՝ ընդ որում բնակավայրերի մեջ: Դա խնդիր չի, կարող եմ նույնիսկ իջնել, բրթել՝ խոդի գցելու համար, բայց հասկանում եք՝ վարչապետին սպասարկող մեքենան 5-6 անգամ փչանում է բնակավայրերի մեջ: Մարդիկ գալիս-ասում են՝ վարչապետ ջան, ի՞նչ է եղել, կարող ա՝ սվեչա է թրջել… Հետո ինձ ցույց են տալիս ծախսերն ու ասում, որ այդ մեքենաների վերանորոգման համար 30 մլն դրամ արդեն ծախսել են»: Այս մասին դեկտեմբերի 24-ին, նախապես ուղարկված գրավոր հարցերով առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բյուջեի հաշվին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց մեքենա գնալու թեմային:

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկացնել, թե Հայաստանի ո՞ր բնակավայրերում է խափանվել վարչապետին սպասարկող ծառայողական մեքենան և որքա՞ն գումար է հատկացվել վերանորոգման համար: Հարցման նպատակն էր կատարել հաշվարկներ և պարզել՝ արդյո՞ք, ինչպես պնդում է Փաշինյանը, բյուջեի համար առավել շահեկան է նոր ավտոմեքենա գնելը, քան հները վերանորոգելը:

Փաշինյանի բնորոշմամբ՝ Երրորդ հանրապետության մեջ ամենաթափանցիկ կառավարությունը, սակայն, մեր գրավոր հարցումը մերժել է, տեղեկությունները չեն տրամադրվել՝ դրանք համարելով ծառայողական և պետական գաղտնիք:

Այս իրավիճակում քաղաքացին կա՛մ պետք է հավատա Փաշինյանի ազնիվ խոսքին, կա՛մ մնա չփարատված կասկածներով, քանզի ո՛չ մեքենաների խափանման, ո՛չ դրանց վերանորոգման վերաբերյալ մանրամասներ չեն փոխանցվում:

Հիշեցնենք՝ դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն արվեց, որի համաձայն՝ ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը համարվում են պետական գաղտնիք:

2019 թվականին հայտնի դարձավ, որ պետբյուջեի հաշվին «պադավատապետությունը» սուր քննադատող Նիկոլ Փաշինյանի համար «Mercedes-Benz» S դասի՝ ամբողջությամբ զրահապատ ծառայողական մեքենա է գնվել, որի արժեքն այդ թվականին 350.000 դոլար էր։

Մեկ ամիս առաջ ձեռք բերված 200 հազար դոլար արժողությամբ BMW-ով շրջող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է՝ իր մեքենան խափանվել է Երևանում, Գյումրիում, Կոտայքում, Տավուշում:

«Ավտոմեքենան ունեցել է մաշվածություն և տեխնիկական անվտանգության մի շարք խնդիրներ, ինչպես, օրինակ, ղեկասյունը (рулевая колонка), փոխանցման տուփը և «տուրբո» շարժիչը»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են ԱԺ աշխատակազմից

Ալեն Սիմոնյանը ևս չի տրամադրում տեղեկություններ, թե որքան գումար են ծախսել վերանորոգումների համար, որպեսզի հնարավոր լինի վերլուծել՝ արդյո՞ք գնելն է շահավետ, թե՞ վերանորոգելը:

Վարչապետի և Ազգային ժողովի աշխատակազմերի կողմից  պետական պաշտոնյաներին սպասարկող տրանսպորտային միջոցների ծախսերի մասին տեղեկությունները չտրամադրելը, ըստ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի, կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Ուշագրավ է, որ վարչապետի աշխատակազմը պետական գաղտնիք է համարել նաև այն բնակավայրերի անունները, որտեղ, ըստ Փաշինյանի, մեքենաները խափանվել են և «բրթել-խոդի գցելու» անհրաժեշտություն է առաջացել: Վարուժան Հոկտանյանն արձանագրում է՝ բաց և թափանցիկ կառավարման մասին հեղափոխական խոստումներ տվող իշխանություններն այլևս այնքան էլ հեղափոխական չեն:

Factor TV-ն պետական գերատեսչություններից հետաքրքրվել է նաև՝ արդյո՞ք հնարավոր է, որ պետության բարձրաստիճան պաշտոնյաների համար գնվեն էլեկտրամոբիլներ, որոնք քիչ ծախսատար են և արդեն իսկ կիրառվում են գերտերությունների ղեկավարների կողմից: Փաշինյանի աշխատակազմից հայտնել են, որ այդ մասին անգամ քննարկումներ չկան, իսկ ԱԺ աշխատակազմից փոխանցում են՝ քննարկումներ կան Ալեն Սիմոնյանի համար էլեկտրոմոբիլ գնելու, բայց վերջնական որոշում  դեռ չկա:

Հիշեցնենք՝ հեղափոխության առաջին տարում իշխանության ներկայացուցիչները խոստանում էին մինչև անգամ 90 տոկոսով կրճատել կառավարական «պադավատները» և, ըստ անհրաժեշտության, երթևեկել տաքսիներով: Չորս տարի անց այս խոստումը չի կատարվել: Նախորդ տարեվերջին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արդարացնելով իր համար գերթանկարժեք՝ 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, հայտնել էր պետական ավտոպարկի մեքենաների 40 տոկոսի կրճատման մասին:

Ծառայողական մեքենաների թիվը, մինչդեռ, 2022 թվականի բյուջեով աճում է 10 ավտոմեքենայով: Բյուջեի նախագծի համաձայն՝ հարկատուների միջոցներից գումարներ կուղղվեն 933 մեքենայի պահպանմանը: Նշենք, որ 2017-ին, բացի ուժային կառույցները, մնացած պետական գերատեսչությունների ծառայողական մեքենաների թիվը եղել է 915, 2018-ին՝ 902, 2019-ին՝ 1082, 2020-ին՝ 924, իսկ 2021-ին՝ 923:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան