Գնաճը տարվա ընթացքում աստիճանաբար նվազելու է․ ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
04.05.2024 | 16:12
Բագրատ Սրբազանը Տավուշից երթով կգա Երևան
04.05.2024 | 16:07
«Հուսով եմ՝ մեր երաժշտությամբ հանդիսատեսին ապագայի հանդեպ հույս փոխանցեցինք»․ տեղի ունեցավ «Էթնո ջազ» խորագրով համերգը
04.05.2024 | 15:48
Կարո՞ղ է պարզվի՝ մեր պատմությունը կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 15:27
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
04.05.2024 | 15:05
Խելացի տներ, որոնք հարմարվում են ձեզ, ո՛չ հակառակը
04.05.2024 | 14:40
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
04.05.2024 | 14:15
Տեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնում
04.05.2024 | 13:39
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
04.05.2024 | 13:22
Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանակի նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը, որը նաև ԿԲ խորհրդի անդամ է, վստահեցնում է, որ Հայաստանում 2022 թվականի ընթացքում գնաճը լինելու է կառավարելի, տարվա ընթացքում գնաճն աստիճանաբար նվազելու է՝ վերադառնալով թիրախային միջակայք:

«Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի 2021 թվականի հունվար-դեկտեմբերին 2020-ի համեմատ եղել է սպառողական գների ինդեքսի 7.2 տոկոս ավելացում: Իսկ դեկտեմբերը դեկտեմբերի համեմատ ավելի մեծ չափով է ավելացել: «Սա էլ այն դեպքում, երբ արժույթի փոխարժեքը 2021-ի դեկտեմբերին 2020-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 6.5 տոկոսով, այսինքն` արժույթի փոխարժեքը նվազել է, սպառողական գների ինդեքսն ավելացել է»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց գործոններով:

Խաչատրյանը նշեց, որ 7.2 տոկոս միջին գնաճը ամբողջ տարվա համար է: «Մենք ունենալով մի փոքր տատանողականություն արժութային շուկայում և դոլարի, և այլ արժույթների նկատմամբ,  մի փոքր արժեզրկումից հետո նորից արժևորվել ենք գրեթե նույն մակարդակների վրա՝ նույնիսկ մի փոքր ավել, քան ունեինք նախաճգնաժամային շրջանում: Այս կոմպոնենտը գնաճի մեջ չկա»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը:

Ըստ նրա՝ փոխարժեքի փոփոխությունը, օրինակ 1 տոկոսային կետով, ուղիղ նույն չափով ազդեցություն չի ունենում, կես տոկոսից էլ ցածր ազդեցություն է ունենում գնաճի վրա՝ մոտ 0.25 տոկոս: Թեկնածուի խոսքով՝ գնաճին ավելի շատ նպաստում է ունեցել արտաքին աշխարհից պարենի և էլեկտրաէներգիայի գների աճը: «Աշխարհի շատ ապրանքների գների մեջ դրված է գազի գինը, որը թռիչքաձև է աճել: Նավթի գները, որն արտահայտվում է բենզինի և այլ գների մեջ: Հիմնականում գնաճ ներմուծել ենք այդ ճանապարհով, ոչ թե փոխարժեքի»,-ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով գնաճի ներքին պատճառներին՝ նա նշեց. «Համավարակի և պատերազմական իրավիճակի, բնակչության մահացության մակարդակի կտրուկ աճի և մի շարք այլ գործոնների արդյունքում ունեցել ենք տնտեսական պոտենցիալի կրճատում: Երբ տնտեսական պոտենցիալը կրճատվում է, միևնույն պահանջարկի պայմաններում գնաճն ավելի շատ է լինում, որի պատճառով էլ մենք դուրս ենք եկել խթանող դրամավարկային քաղաքականության ռեժիմից»:

Ավետիսյանը նկատեց՝ 2022-ի պետբյուջեում գնաճի թիրախը կրկին 4 տոկոսի շրջանակում է: Նա հետաքրքրվեց, թե արդյոք հաշվի առնվե՞լ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, գազի սակագնի հնարավոր բարձրացումը:

«Էլեկտրաէներգիայի գների գնահատականը տրված է: Սակագնի միջինը 4.7 տոկոս աճը ընդհանուր գնաճի մեջ շատ փոքր կշիռ է կազմում: Գազի գների հետ կապված դեռ որևէ վարժություն չենք արել, ինֆորմացիա չունենք: Այս տարվա վերջին մենք լինելու ենք 4% +-1.5 միջակայքում»,-ասաց Խաչատրյանը:

Նա կրկին հիշեցրեց ԿԲ-ի հայտարարությունը. «Գնաճը, այո, լինելու է կառավարելի, նվազելու է աստիճանաբար տարվա ընթացքում և մտնելու է միջակայքի մեջ»: