Ջո Բայդենի ստորագրած օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սպիտակ տան հաղորդմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, այդ թվում այն, որ հակամարտող կողմերը պետք է հավատարիմ մնան 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով և միջազգային օրենքներով ստանձնած պարտավորություններին, որոնց մեջ է մտնում գերիների եւ գերեւարված քաղաքացիական բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Օրենքի 1302 մասում ներկայացված է հետևյալը.

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.
(A) Հաշվետվություն.- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո պաշտպանության նախարարը, խորհրդակցելով դաշնային այլ գերատեսչությունների և ղեկավարների հետ, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ.-ի հակամարտության մասին համապատասխան հաշվետվություն:
(B) հաշվետվությունը պետք է ներառի
հետևյալը.
(1) 2020 թվականի հակամարտության ընթացքում կիրառված Միացյալ Նահանգների ռազմական համակարգերի կամ վերահսկվող տեխնոլոգիական միջոցներիգնահատականը, այդ թվում նման միջոցների արտադրության մասին տեղեկություններ.
(2) Հակամարտության ընթացքում օտարերկրյա դերակատարների, այդ թվում ռազմական գործունեության, ազդեցության գործողությունների, օտարերկրյա ռազմական վաճառքների եւ օտար երկրների դիվանագիտական ներգրավվածության, ինչպես նաեւ`հակամարտության կողմերի կամ օտարերկրյա դերակատարների կողմից օտար զինյալների կամ ռազմական կազմակերպությունների հավաքագրելու մասին նկարագրություն: Ներկայացվող նկարագրությունն անհրաժեշտության դեպքում պետք է ներառի գաղտնի հավելումներ.
(3) 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի որեւէ խախտում, այդ թվում` ռազմագերիների կամ գերված քաղաքացիական անձանց մասին:
(4) Ցանկացած այլ հարց, որը նախարարը նպատակահարմար է համարում.
(C) Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներ- Այս բաժնում «համապատասխան հանձնաժողովներ» եզրույթը նկատի ունի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների եւ զինված ուժերի հանձնաժողովները, եւ Սենատի արտաքին հարաբերությունների եւ զինված ուժերի հանձնաժողովները:
(D) Կոնգրեսի դիրքորոշումը:–Կոնգրեսը գտնում է, որ
(1) հակամարտող կողմերը պետք է հավատարիմ մնան 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով և միջազգային օրենքներով ստանձնած պարտավորություններին, որոնց մեջ է մտնում գերիների եւ գերեւարված քաղաքացիական բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը.
(2) հակամարտող կողմերը պետք է ձեռնպահ մնան դիվանագիտական նպատակներին հասնելու համար ուժի եւ սպառնալիքների կիրառումից.
(3) Միացյալ Նահանգները պետք է համագործակցի հակամարտության կողմերի հետ, կրկնապատկելով Մինսկի խմբի մասնակցության ջանքերը` հստակեցնելու համար այս պարտավորություններին հավատարիմ մնալու կարևորությունը և զարկ տալու համար դիվանագիտական առաջընթացին:

Մինչդեռ ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի կողմից 2021-ի սեպտեմբերի 23-ին անցկացված H.R.4350 օրինագծում նշվում են Կոնգրեսի եզրակացությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ, մասնավորապես.

(A) 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը և Թուրքիան «օտարերկրյա աշխարհազորային ջոկատների աջակցությամբ» ռազմական հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի վրա, որը հայտնի է նաև Արցախ անունով, ինչի արդյունքում տեղահանվել են տասնյակ հազարավոր հայազգի բնակիչներ:

(E) Չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, հակամարտության ավարտից տևական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերիների, պատանդների և ձերբակալված անձանց «խեղաթյուրելով նրանց կարգավիճակը», փորձելով արդարացնել հետագա գերության մեջ նրանց գտնվելը:

(F) Human Rights Watch կազմակերպության զեկույցի համաձայն ադրբեջանական զինված ուժերը դաժան վերաբերմունք են ցուցաբերել էթնիկ հայ ռազմագերիների նկատմամբ, նրանց ենթարկել «ֆիզիկական բռնության և նվաստացման»

(G) Columbia University-ի զեկույցում փաստագրված են Ադրբեջանի զինված ուժերի և Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստական զինյալների կողմից կատարված մարդկության դեմ հանցագործությունները և հայերի դեմ կատարված այլ վայրագությունները:

(H) Գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հետ վարվելու մասին հավաստի տեղեկությունները սահմանափակ են, և լուրջ մտահոգություն կա, որ ձերբակալված կանայք կարող են ենթարկվել սեռական ոտնձգությունների և այլ դաժան վերաբերմունքի:

Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում փոխգործակցի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որպեսզի պարզաբանի Ադրբեջանի պարտավորությունների կատարման կարևորությունը: Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին, Օրենքում նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց ներկայացնի 44-օրյա պատերազմի, մասնավորապես. թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված ամերիկյան ծագման դետալների ու տեխնոլոգիաների վերաբերյալ՝ զենքի արտահանման վերահսկողության կամ այլ կիրառելի օրենքների, պատժամիջոցների քաղաքականության կամ ԱՄՆ օրենսդրության այլ դրույթների ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ:

“Ամերիկայի Ձայն”-ի սույն հոդվածը հիմնված է Սպիտակ տան և Կոնգրեսի պաշտոնական կայքերում տեղադրված տեղեկության վրա: Սույն հոդվածը փոփոխությունների է ենթարկվել 2022թ.-ի հունվարի 3-ի, ժամը 09:00-ին հրապարակումից ի վեր, ընգրկելով լրացուցիչ մանրամասներ S.1605 օրենքի և H.R.4350 օրինագծի վերաբերյալ: