Սաակաշվիլիին նստեցրել են սայլակի մեջ, նա եղել է քնաբերի ազդեցության տակ․ փաստաբան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի երրորդ նախագահի փաստաբան Նիկա Գվարամիան ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսթավիի բանտ տեղափոխվելիս չի դիմադրել քրեակատարողական ծառայության աշխատակիցներին․ նա թուլություն է զգացել, արյան բարձր ճնշում է ունեցել և գտնվել է քնաբերի ազդեցության տակ, գրում է Գրուզիա օնլայնը։

«Սայլակով գնացել են նրա մոտ, նստեցրել են, նա դիմադրելու հնարավորություն չի ունեցել։ Նախ՝ նրան թմրեցրել են, ըստ երևույթին, քնաբերի ազդեցության տակ է եղել։ Նաև նա ուներ արյան բարձր ճնշում։ Ինչպես ինձ ավելի վաղ ասել էր՝ հուզվելու դեպքում, հնարավոր է, վիճակը կվատանար, ուստի չի դիմադրել։ Նրան ասել են, որ տանում են Ռուսթավի, բայց եթե ճանապարհին իրեն վատ զգա, կտեղափոխեն Գլդանի։ Սա խոշտանգումների ուղղակի սպառնալիք է։ Այսինքն՝ եթե համարձակվես և քեզ վատ զգաս, քեզ կտանեն այնտեղ, որտեղ կխոշտանգեն»,- ասել է Գվարամիան։

Տաթև Ֆռանգյան