Հայտնի է, թե ինչ պատվաստանյութ է նվիրել Հունգարիան Հայաստանին
Լուրեր
Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին․ այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափ պատվաստանյութ է ուղարկել Հայաստան՝ չհստակեցնելով, թե որ ընկերության արտադրած պատվաստանյութի մասին է խոսքը: