Բելառուսի ավելի քան 23 հազար քաղաքացի ապաստան է խնդրել Լեհաստանից

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

2020 թվականի օգոստոսից ի վեր Բելառուսի ավելի քան 23 հազար քաղաքացի ապաստան է խնդրել Լեհաստանից։ Այս մասին PAP գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի հատուկ ծառայությունների նախարար-համակարգողի ներկայացուցիչ Ստանիսլավ Ժարինը։

«2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 26-ը ավելի քան 23 հազար բելառուսներ ժամանել են Լեհաստան՝ իրենց երկրում քաղաքական բռնաճնշումներից օգնության և պաշտպանվելու խնդրանքով: Բելառուսում բռնաճնշումների զոհերը Լեհաստան են ժամանում գրեթե ամեն օր»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ «Լեհաստանը, ինչպես ցանկացած այլ պետություն, պետք է իր միգրացիոն քաղաքականությունը վարի [իր սեփական] կանոններին ու սկզբունքներին համապատասխան»։

«Ապօրինի զանգվածային միգրացիայի համաձայնություն չկա և չի կարող լինել: Այդ գործընթացները պետք է հիմնված լինեն սեփականատիրոջ, այսինքն՝ Լեհաստանի սկզբունքների վրա»,- պարզաբանել է Ժարինը։

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի օգոստոսին, որոնցում, ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների համաձայն, հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան զբաղեցրել է երկրորդ տեղը։ Վերջինը չի ճանաչել ընտրությունների արդյունքները և մեկնել է Լիտվա։ Աստիճանաբար նրա շուրջ ձևավորվել է ընդդիմադիրների մի խումբ, որոնք իրենց առաջնորդի հետևից շտապել են դեպի Բալթյան հանրապետություն։

Տաթև Ֆռանգյան