Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել է Վրաստանի իշխանություններին՝ պահանջելով հարգանքով վերաբերվել Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ՝ Վրաստանի իշխանություններին կոչ անելով հարգանքով վերաբերվել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Միխեիլ Սաակաշվիլիին զինվորական հոսպիտալից բանտ տեղափոխելու երեկվա փորձերը սխալ էին։ Վրաստանի քրեակատարողական ծառայության համապատասխան որոշման մասին փաստաբանները տեղեկացված չեն եղել։ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը թույլ չի տալիս դա անել։ Նա հետագա վերականգնման կարիք ունի։ Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին՝ հարգանքով վերաբերվել Ուկրաինայի քաղաքացուն և թույլ չտալ գործողություններ, որոնք սպառնում են նրա կյանքին և առողջությանը։

Վրաստանում ուկրաինացի դիվանագետները շարունակում են իրավիճակն առանձնահատուկ վերահսկողության տակ պահել, ինչպես նաև մշտական երկխոսություն են վարում վրացական իշխանությունների և Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների հետ։ Վրաստանում Ուկրաինայի հյուպատոսին վաղը թույլ կտան այցելել Միխեիլ Սաակաշվիլիին։

Վրացական կողմը պետք է միանշանակ թույլ տա ուկրաինացի բժիշկներին այցելել Սաակաշվիլիին՝ զննելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել բուժման և վերականգնման համար մարդասիրական նկատառումներով նրա Ուկրաինա վերադառնալու ուղղությամբ։ Նման քայլի անհրաժեշտությունն ակնհայտ է»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան