Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը միջազգային արբիտրաժ երկու հայց է ներկայացնելու ՀՀ-ի դեմ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ադրբեջանը մոտ ապագայում միջազգային արբիտրաժ ևս երկու հայց է ներկայացնելու Հայաստանի դեմ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«2021 թվականին առաջին անգամ տեղի ունեցան միջպետական դատական գործընթացներ և դիմումներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն սկսվել են, և այս տարվա ընթացքում Ադրբեջանը հայցեր է ներկայացրել Հայաստանի դեմ ՄԻԵԴ և ՄԱԿ-ի միջազգային դատարան»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է միջազգային դատական ատյաններում Հայաստանի դեմ հայցեր ներկայացնել։

«Կարճ ժամանակում մենք կդիմենք միջազգային արբիտրաժ՝ Հայաստանի կողմից երկու կոնվենցիայի խախտման՝ էկոլոգիային ու շրջակա միջավայրին վնաս պատճառելու և Ադրբեջանի էներգետիկ ու բնական պաշարներն անօրինական յուրացնելու համար։ Այդ ուղղությունը 2022 թվականի առաջնահերթություններից է»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը մշտապես հայտարարում է, որ միջազգային ատյաններում տարբեր դատական հայցեր է ներկայացնելու Հայաստանի դեմ, սակայն դեռևս միայն հակընդդեմ հայցերով պատասխանում է Երևանի դիմումներին։

Հավելենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։

Էմմա Չոբանյան