Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել
ՌԴ-ն ներկայացնող գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
14-ամյա Ադելյա Պետրոսյանը պատմական ցատկը կատարել է դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում։
Ավելի վաղ այս մրցաշրջանում Պետրոսյանը դարձել էր Կանանց պայքարում քառակի ռիտբերգեր կատարող առաջին մենասահորդուհին: