Ադրբեջանում ոտքի են կանգնել լրագրողները․ նրանք բողոքի ակցիա են անցկացրել խորհրդարանի մոտ

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Բաքվում մի խումբ անկախ լրագրողներ ու վիդեոբլոգերներ խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել մեդիայի մասին նոր օրենքի ընդունման դեմ, գրում է «Թուրան» գործակալությունը։

Ակցիայի մասնակիցները շենքի մոտ տապանաքարի տեսքով պաստառ են տարել, որի վրա գրված է եղել՝ «Ազատ մամուլ»։ Ակցիայի ժամանակ ելույթ ունեցողները կոչ են արել պատգամավորներին՝ չընդունել օրինագիծը առկա տեսքով։

«Դա գրաքննություն է, սահմանափակում է լրագրողների գործունեությունը, միջամտում է նրանց աշխատանքին, խախտում մեր սահմանադրական իրավունքը»,-ասել է վիդեոբլոգեր Նուրլան Գահրամանլին։

Arqument.az կայքի խմբագիր Շամշադ Աղան էլ նշել է, որ իշխանությունները ութ ամիս գաղտնի պատրաստել են այս փաստաթուղթը, ապա առանց քննարկման ներկայացրել խորհրդարան։ Նա ասել է, որ այդ փաստաուղթը հակասում է Սահմանադրությանն ու մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։

Լրագրոզ Ալիա Յագուբլուն իր հերթին օրինագծի դրույթները ռեակցիոն է անվանել, որոնք լրագրողներին փաստացի արգելում են հետաքննություններ իրականացնել։

«Արգելքները, որոնք դրված են փաստաթղթում, մեզ իրավունք և հնարավորություն չեն տալիս բացահայտել խախտումների ու կոռուպցիայի փաստերը»,- ասել է նա։

Ակցիայի մասնակիցները նաև վարկարկել են «Լրագրությունը հանցագործություն չէ», «Ազատ մամուլի բերանը չեք փակի»։

Նշվում է, որ հավաքված ոստիկանները ուժի կիրառմամբ խլել են լրագրողների պաստառները, սակայն ցույցը չեն ցրել։

Էմմա Չոբանյան