Հնարավո՞ր է՝ Փաշինյանն առաջիկայում Էրդողանի հետ հանդիպի. վարչապետի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:47
ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունները
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսում պատասխանեց Ռուբեն Ռուբինյանին բանագնաց նշանակելու վերաբերյալ քննադատությունների վերաբերյալ հարցին։

«Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կրթությունը, անցած ճանապարհն ու փորձառությունը բավարար են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի բանագնացը լինելու համար»,- հայտարարեց Փաշինյանը:

«Շատ դժվար է մեր թիմի որևէ անդամի մասին ասել «փորձառություն չունեցող», որովհետև մենք վերջին 1 կամ 3 տարվա ընթացքում անցել ենք այնպիսի փորձությունների միջով, որ տասնամյակների փորձություն է»,- նշեց Փաշինյանը՝

Նա նաև հավելեց, որՌուբինյանն այդ գործընթացը միայնակ չի վարելու. ԱԳՆ-ում ձևավորվելու է դիվանագիտական թիմ, որն այդ գործընթացն իրականացնելու է։

«Այսինքն` Ռուբինյանը գլխավոր բանակցողն է լինելու այս թեմայով։ Բայց դա չի նշանակում, թե մեր նախորդ փորձությունից ու փորձառությունից այդ ամենը կտրված է լինելու»:

Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Այդպիսի գաղափար, պայամանվորվածություն չկա, բայց, եթե բանակցային գործընթացը Ռուբեն Ռուբինյանի ու թուրք գործընկերոջ միջև հաջող ընթանա ու պրոցեսը հասունանա մինչև այդ կետը, բնականաբար, դրան պետք է հաջորդի նաև բարձր մակարդակով հանդիպումներ։ Այսինքն՝ եթե պրոցեսը հաջող ընթանա, իհարկե, դա տեղի կունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում: