Մենք, իհարկե, խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնարավո՞ր է այսօր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսում անդրադառնալով այս հարցին՝ նշեց. «Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք, իհարկե, խաղաղության պայմանագրի կնքման և խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք։

Եվ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որոնց կետերից մեկը հենց համապարփակ և խաղաղ կարգավորման խնդիրն էր։ Եվ մենք դրանով, այո, շահագրգռված ենք և չենք հրաժարվել ու չենք հրաժարվելու այդ թեմայով խոսել։

Իհարկե, եթե մենք հռչակել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել մեր երկրի և տարածաշրջանի համար, անտրամաբանական կլինի ասել՝ գիտեք ինչ, մենք խաղաղ դարաշրջան ենք ուզում բացել, բայց չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին։ Իհարկե, խաղաղության պայմանագիրը մեր կարևոր նպատակներից մեկն է, համապարփակ լուծումը համապարփակ խաղաղության պայմանագիրը»։

Ըստ Փաշինյանի՝ մեծ հաշվով այս գործընթացը հենց խաղաղության պայմանագրի հնարավոր դրույթների մասին է։ «Եվ էլի ուզում եմ ընդգծել։ Երևի նաև մի փոքր քարոզչական քաոսի պատճառով անընդհատ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված դեմ ենք, չենք ուզում։ Ոչ, չկա նման բան։ Ես դեռ 2021 թվականի մայիսին հայտարարել եմ, որ ես պատրաստ եմ այդ փաստաթուղթն ստորագրել։ Տպավորություն է ստեղծվում, թե մենք խաղաղության համաձայնագրին և Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք։ Իհարկե, դեմ չենք, իհարկե, կողմ ենք, իհարկե շահագրգռված ենք:

Կոմունիկացների բացման մասին ես դեռ անցյալ տարվա նոյեմբերից հայտարարել եմ, որ մենք ուզում ենք կոմունիկացիների բացում։ Եվ մենք այս բոլոր ուղղություններով գնալու ենք առաջ։ Պարզ է, որ այս բանակցությունների ժամանակ Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ իր շահերն առավել արտահայտված լինեն։ Հայաստանը փորձելու է այնպես անել, որ իր շահերն արտահայտված լինեն։ Բայց, իհարկե, եթե մեզ հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի և Հայաստանին, և Ադրբեջանին, այդ պարագայում գուցե բանակցային սեղանն ավելի պակաս հակամարտության ու հակադրության դաշտ լինի և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու և այդ տեսակետներից ինչ-որ ընդունելի դրույթներ դուրս բերելու ու սխեմաներ ձևավորելու հնարավորություն լինի։ Սոչիում և Բրյուսելում այդպիսի նախադրյալներ կային, բայց Սոչիից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ դրեցին այդ խոսակցությունը։ Բրյուսելից հետո դեռևս բարեբախտաբար այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք առաջ շարժվել»,- նշեց Փաշինյանը։