Բուհերն իշխանությունների վերահսկողության տակ են. Սերոբ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Մեզ մոտ քաղաքականությունն այնքան վարկաբեկված է, որ այն, ինչ կապվում է քաղաքականության հետ, համարվում է վատ բան, բայց արիստոտելյան մեկնաբանմամբ՝ քաղաքականություն բառը նշանակում է ունենալ այլընտրանքներ: Մեզանում միշտ բուհերը դարձել են քաղաքական օրակարգերի սպասարկող: Բուհերը շարունակում են մնալ իշխանությունների վերահսկողության տակ։ Այս մասին «Բուհերը՝ հակառակ իշխանությունների խոստումների, քաղաքականացվում են. ինչո՞ւ» թեմայով քննարկման ժամանակ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Բուհերը ինքնավարություն չունեն և շարունակում են բավական խիստ կերպով վերահսկվել իշխանությունների կողմից. սա է մեր հիմնական խնդիրը:

Սկզբնական շրջանում այս իշխանությունն ավելի լիբերալ էր, նույնիսկ քաղհասարակության ներկայացուցիչներ ընտրվեցին բուհերի խորհրդի նախագահներ, բայց ընդհանուր առմամբ մոտեցումն այն էր, որ բուհերը պետք է վերահսկվեն:

Պատերազմից հետո որոշ բուհեր պահանջեցին իշխանության հրաժարականը, և սա ըստ էության փոխեց իշխանության օրակարգը, իշխանությունը հասկացավ, որ քանի որ իր դիրքերը թուլանում են, հետևաբար պետք է բուհարի հանդեպ որոշակի լոյալությունը խստացվի: Այս տարվա մարտին ընդունվեց Կրթության և գիտության մասին օրենքը, որտեղ արդեն կառավարությունն անսպասելի ձևով պահանջեց հոգաբարձուների խորհրդում մեծամասնություն, ինչը շոկային էր: ՍԴ-ում այս օրենքը ճանաչվեց հակասահմանադրական»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: