Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Google-ին՝ Արցախի բնակավայրերի հայկական տեղանունները քարտեզում փոխելու համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն նամակով դիմել է Google ընկերությանը՝ Google Maps-ում Արցախի բնակավայրերի հայկական տեղանունները փոխելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտնել է, որ Google Maps-ում Արցախի բնակավայրերի հայկական տեղանունների առկայություն հարցն Ադրբեջանի ուշադրության կենտրոնում է, և ադրբեջանական կողմը շարունակելու է «միջոցներ ձեռնարկել՝ դրանք վերացնելու համար»։

Աբդուլլաևան ասել է, որ Google ընկերության առաջ դիվանագիտական խողովակներով հարց է բարձրացվել այն մասին, որ Google Maps հավելվածի աշխարհագրական քարտեզներում «ադրբեջաներենի հետ մեկտեղ՝ նաև նրանց հայերեն աղավաղված անուններն են ներկայացված»։

«Ընկերության ղեկավարությանը նամակ է ուղարկվել «ադրբեջանական տարածքների աղավաղված» տեղանունների մասով։ Հակառակ կողմին ուղարկվել է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցուցակը»,- ասել է Աբդուլլաևան։

Նշենք, որ ամիսներ առաջ էլ Ադրբեջանի Մշակույթի նախարարությանն առընթեր մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Ազադ Ջաֆարլին էր հայտարարել, որ բանակցություններ են վարում Google Maps-ի մշակողների հետ՝ Արցախի բնակավայրերի հայկական տեղանունները փոխելու համար։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ակտիվ գործողություններ է իրականացնում Google Maps-ում փոխելու Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի երկլեզու անունները և միայն ադրբեջաներեն տարբերակը թողնելու համար։ Ադրբեջանի բոլոր ջանքերն այս ուղղությամբ դեռևս ապարդյուն են։

Էմմա Չոբանյան